Առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն (ՖՈՏՈ)

08.04.2020, 23:22
Առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին սպասել հյուրանոցներում (ՖՈՏՈ)
Առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ զրույցում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Ապրիլի 4-ի 00: 00-ից դադարեցվել են նաև միջազգային չվերթները ՌԴ քաղաքացիներից հայրենիք վերադարձի համար, որի համար նախկինում բացառություն էր արվել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն այս պահին հանդիպում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան և հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։

Զրույցի ընթացքում Ա․Ղազարյանը հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ստեղծված իրավիճակում զերծ մնալ օդանավակայան ուղևորվելուց։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախատպես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում (russia.mfa.am)»,- նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Red Wings ավիաընկերության երկու չարթերային թռիչքներով ապրիլի 6-ին և 7-ին Մոսկվայից Երևան տեղափոխվեցին ավելի քան 400 ՀՀ քաղաքացիներ:-0-