Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու. ԿԳՄՍ նախարար
27.05.2020,
14:48
Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու. կառավարությունում հիշեցրել են պատասխանատվության մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա չորս օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման խնդրին:
«Մեր տեղեկություններով ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են կազմակերպելու, մենք թեև ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք նման միջոցառումներ չիրականացնել, բայց ունենք այդպիսի տեղեկություններ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը կոչ արեց զերծ մնալ նման միջոցառումների կազմակերպումից:
Загружается новость ...
"Право"
«Վերջին զանգը մեր շրջանավարտների կյանքում շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման հնարավորություններ ունենալու դեպքում մեկ օր կնշանակենք և միասին կնշենք այդ օրը»,-ասաց նա:Նախարարը նաև անդրադարձավ սրբավայրերին և նշեց, որ նախորդ շաբաթը մասնավորապես Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայակա կուտակումներ են եղել և խնդրեց, որ ոստիկանությունը հսկողություն իրականացնի և թույլ չտա նման կուտակումներ, քանի որ դրանք դառնում են վարակի տարածման աղբյուր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ պատասխանատվությունը պետք է դնել դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Իսկ հետո պատասխանատուները կենթարկվեն համապատասխան վերաբերմունքի:-0-