Air Cairo-ն դադարեցնում է չվերթերը Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ
16.03.2020,
20:07
Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է չվերթերը Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ COVID19 վիրուսի կանխարգելման նկատառումներից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթերը Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ս․թ․ ապրիլի 19-ը։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հաշվի առնելով Եգիպտոսի Կառավարության որոշումը օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում փակելու մասին, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել Air Cairo ավիաընկերությամբ մեկնած ուղևորներին։
«Նշենք՝ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում, ըստ նախատեսված չվացուցակի, թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն /ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ/ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-