ԱՀԿ. դիմակը բավարար չէ COVID-19-ից պաշտպանվելու համար

07.06.2020, 20:01
ԱՀԿ. դիմակը բավարար չէ COVID-19-ից պաշտպանվելու համար
ԱՀԿ. դիմակը բավարար չէ COVID-19-ից պաշտպանվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի ընթացքում դիմակ կրելու խորհուրդներին, դրանց առկայությունը չպետք է պաշտպանվածության կեղծ զգացում ստեղծի:

Загружается новость ... "Лево"

«Դիմակներն ինքնին չեն պաշտպանի ձեզ COVID-19-ից»,- ասել է Գեբրեյեսուսը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Նրա խոսքով, դիմակ կրելն անհրաժեշտ է, այնուամենայնիվ այն հանդիսանում է վարակից պաշտպանվելու միջոցներից մեկը միայն:

Նա նշել է, որ բնակչությանն անհրաժեշտ է պահպանել հիգիենան և հեռավորություն պահել մարդկանց կուտակումների ժամանակ:

2019թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդություն ը հարուցողը նոր տեսակ SARS-CoV-2 կորոնավիրուսն էր, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել: 

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–