ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

02.06.2020, 10:43
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով. Փաշինյանը մի միջոցառման տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարեկլ և մտահոգություն հայտնել տեսանյութում կատարվածի վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը: ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- նշել է նա տեսանյութին կից: 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են բազմաթիվ երեխաներ մեկտեղ հավաքվել՝ առանց սոցիալական հեռավորություն պահպանելու: 

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:-0-