ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօրվանից Երևանի 30 բուժհաստատությունների աշխատողներին անվճար կտեղափոխեն աշխատանքի և տուն։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով»,- ասվում է գրառման մեջ։
Загружается новость ... "Лево"
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 736 դեպք։ 43 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:–0–