Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես փակ է

01.04.2020, 12:12
Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես փակ է՝ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների խստացման պատճառով
Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես փակ է
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: