Վարակաբանը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետները Ռուսաստանում

19.05.2020, 16:13
Վարակաբանը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետները Ռուսաստանում
Վարակաբանը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետները Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային վարակաբան Ելենա Մալինիկովան կարծում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի հուլիսին։

Загружается новость ... "Лево"

«Իմանալով համաճարակային գործընթացների օրենքները` ես ամեն դեպքում կարծում եմ, որ հուլիսին, չնայած որ պետք է աստիճանաբար դուրս գալ կարանտին հասկացությունից, կարծում եմ, որ հուլիսին դուք կմոռանաք մեր մասին և չեք հրավիրի մեզ (ստուդիա` որպես փորձագետներ)», – ասել է նա Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Դոկ–տոկ» ծրագրի եթերում, գրում է ՏԱՍՍ–ը։

Մալինիկովան նաև նշել է, որ եթե անգամ Ռուսաստանում դեռ լինի կորոնավիրուսով վարակվողների թվի աճ, այն չի լինի «պիկային»։

«Աճը պիկ չէ, և այն ամեն դեպքում նվազման միտում ունի», – ասել է նա։

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինն իր հերթին նշել է, որ երկրի բնակիչները պանդեմիայի ընթացքում սովորել են հիգիենայի հիմնական կանոնները։

«Այդ կենսականորեն կարևոր հմտությունները, որոնք իրենց էությամբ մոտ են ինքնապահպանման բնազդին, երկար ժամանակ կլինեն մեզ հետ։ Հենց այդ հմտություններով պետք է առաջ շարժվենք` քայլ առ քայլ դուրս գալով այս իրավիճակից», – նշել է նա։–0–