Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են. Յանան նշել է պատճառը (ՖՈՏՈ)

09.02.2022, 11:11
Յանա Դանիելյանը նշել է իր և Սուրեն Փահլևանյան բաժանման պատճառը. ՖՈՏՈ
Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են. Յանան նշել է պատճառը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են, հայտնում է tert.am-ը։



Լուրի իսկությունը պարզելու համար պարբերականը կապ է հաստատել Յանայի հետ։ Վերջինս ասել է, որ այն համապատասխանում է իրականությանը։

«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։ Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասել է Յանան։

Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009 թվականին։ 2011–ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։-0-