ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կան սուպեր–մարդիկ, որոնց մոտ ձևավորվում է առավել հզոր իմունային արձագանք`կորոնավիրուսով վարակվելուն ի պատասխան։
Այդ վարակակիրների մասին է խոսել ամերիկացի գիտնական–կենսաբան Անչա Բարանովան, գրում է medikforum.ru–ն։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱՄՆ–ում գործող GMU համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան նշել է այն մարդկանց կատեգորիան, ովքեր ունեն հզոր իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ։
Загружается новость ... "Лево"
Այս կատեգորիայի պացիենտների օրգանիզմն արտադրում է հակամարմիններ, որոնք ունակ են հաղթել օրգանիզմ ներթափանցող կորոնավիրուսի հարուցիչներին։
«Մենք ունենք սուպեր–մարդիկ, ովքեր ունեն այնպիսի հզոր իմունային արձագանք, որ նրանց հակամարմինները կարելի է օգտագործել մյուսներին բուժելու համար, ինչն էլ արվում է»,– նշել է Բարանովան։
Կենսաբանը պարզաբանել է, որ կորոնավիրուսի նկատմամբ հզոր և երկարատև իմունիտետ է ձևավորվում այն մարդկանց մոտ, ովքեր ծանր է տարել հիվանդությունը։ Գիտնականի խոսքով, «պացիենտների ընդամենը 7–8%–ի մոտ է ձևավորվում լավ և կայուն իմունիտետ վիրուսի նկատմամբ»։
«Կորոնավիրուսով հիվանդացածների մեծամասնությունն ունի տարբեր աստիճանի իմունիտետ, սակայն առնվազն 40%–ի մոտ այն բավականին թույլ է», – նշել է գիտնականը։
Կա նաև պացիենտների կատեգորիա (նրանք ևս մոտ 7–8% է), որոնց մոտ իմունիտետ չի ձևավորվում, չնայած հիվանդության ակտիվ զարգացմանը։ Օրգանիզմում վիրուսի հայտնվելու դեպքում օրգանիզմն օպերատիվ արձագանքում է ինտերֆերոնների արտադրությամբ, որոնք օգնում են արագ պայքարել պաթոգենի դեմ, սակայն նման կարճ ժամանակահատվածում հակամարմինները չեն հասցնում սինթեզվել։
«Մարդիկ տարբեր են և տարբեր կերպ են տանում հիվանդությունը։ Գիտնականները պարզել են, որ ավելի ամուր իմունիտետ ունեն տարիքով մարդիկ, ովքեր ծանր են տարել COVID-19–ը», – ընդգծել է Բարանովան։–0–