Սոչիում բնակվող Բարսեղյանների ընտանիքը կարում է պաշտպանիչ դիմակներ և անվճար բաժանում
06.04.2020,
16:29
Սոչիում բնակվող Բարսեղյանների ընտանիքը կարում է պաշտպանիչ դիմակներ և անվճար բաժանում կարիքավորներին
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սոչիում բնակվող Բարսեղյանների ընտանիքը հիմնել է փոքր կարի ցեխ, որտեղ կարվում են կտորից պաշտպանիչ դիմակներ, գրում է «Кубанские новости» հրատարակությունը։
Դիմակները կարում են Գեորգ Բարսեղյանը, նրա ծնողները` Հասմիկ Լևոնովնան ու Համլետ Գեորգիևիչը և հորաքրող աղջիկը Լուսինեն։ Սկզբից դիմակները ձևում են, հետո կարում և արդուկում։
Մեկ դիմակի պատրաստումը տևում է միջինը 15–20 րոպե, օրական ստացվում է մոտ 200 դիմակ։ Մեկ շաբաթում ընտանիքը պատրաստել և կամավորներին է փոխանցել ավելի քան 600 դիմակ, որոնք բաժանվել են կարիքավորներին։
«Վիրուսի և կարանտինի պատճառով մենք բոլորս մնացինք տանն` առանց աշխատանքի։ Մի անգամ հեռուստացույցով տեսանք սյուժե Հայաստանի մասին, որտեղ ամուսինները կարանտինի ժամանակ դիմել էին համայնքապետարանին` խնդրելով օգնել դիմակներ կարելու համար նախատեսված նյութերի հարցում։ Դե ամբողջ օրը տանը նստած ենք, գործով կզբաղվենք, դիմակներ կկարենք և կօգնենք մարդկանց։ Այս սյուժեից հետո մայրս ասաց`եկեք մենք էլ փորձենք, կարանտինը երկար է, բարի գործ կանենք», – պատմում է Գեորգին։
Քաղաքի իշխանությունները հայկական ընտանիքին տվել են բյազ, թելեր և բժշկական դիմակի մեկ օրինակ, որը Բարսեղյանն ուսումնասիրել է, վերցրել չափսերը ու սկսել կարել։
Բարսեղյանների ընտանիքը չի մոռացել նաև սեփական առողջության մասին։ Անձնական օգտագործման համար նրանք պատրաստել են դիմակներ` Ռուսաստանի և Հայաստանի դրոշերի գույներով։–0–

Загружается новость ... "Лево"