Սինգապուրի գիտնականներն անվավեր են ճանաչել համավարակի ավարտի ժամկետների մասին իրենց կանխատեսումները

11.05.2020, 13:01
Սինգապուրի գիտնականներն չեղարկել են համավարակի ավարտի ժամկետների մասին իրենց կանխատեսումները
Սինգապուրի գիտնականներն անվավեր են ճանաչել համավարակի ավարտի ժամկետների մասին իրենց կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սինգապուրի տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի գիտնականները նշել են, որ տարբեր երկրներում COVD-19 համավարակի ավարտի մասին իրենց կանխատեսումներն այժմ անվավեր են։

Загружается новость ... "Лево"

Դա կապված է աշխարհում արագ փոփոխվող վիճակի հետ, գրում է gazeta.ru–ն` հղում անելով համալսարանի` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դիտարկման համակարգին։

Նշվում է, որ ուսումնական հաստատության կայքից հանվել են բոլոր գրաֆիկները։ Գիտնականներն առաջարկել են ուսումնասիրել այլ հետազոտական կենտրոնների մոդելները։

Ինչպես հայտնի է դարձել, մասնագետները գնահատել են 131 երկրների տվյալները։ Կանխատեսման համար նրանք կիրառել են SIR մոդելը (ինֆեկցիայի տարածման մաթեմատիկական մոդելը, խմբգր.)։

Սինգապուրի գիտնականները մինչև մայիսի 6–ին կանխատեսում էին, որ օրինակ COVID-19–ի բռնկումը Ռուսաստանում պետք է ավարտվի օգոստոսի 17–ին։ Սակայն հետո նրանք տեղափոխել էին ժամկետն օգոստոսի 24, իսկ մայիսի 7–ին` արդեն սեպտեմբերի 8։–0–