Ռուս գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները

16.06.2020, 20:07
Ռուս գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Ռուս գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուս գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները։

Загружается новость ... "Лево"

Նրանց կանխատեսումներն ավելի լավատեսական են, քան սինգապուրցի գիտնականներինը, գրում է medikforum.ru–ն։

Օգտագործելով մաթեմատիկական մոդել` Ռուսաստանի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետը։ Նրանք նշում են, որ Ռուսաստանում դա տեղի կունենա հուլիսի վերջին։

Գիտնականների կանխատեսմամբ, հուլիսի վերջին Ռուսաստանում վարակված կլինի 524 հազար մարդ։ Միաժամանակ գիտնականները չեն բացառում COVID-19–ի տարածման նոր ակտիվության ալիք մարզերում սահմանափակումների չեղարկման պատճառով։

Ավելի վաղ համավարակի ավարտի ժամկետների մասին իրենց կանխատեսումներն էին ներկայացրել Սինգապուրի տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի մասնագետները։ Նրանք արդեն մի քանի անգամ շտկումներ են կատարել իրենց հաշվարկներում։ Վերջին տվյալներով, համավարակը կավարտվի օգոստոսի վերջին։ Մինչ այդ նրանք նշում էին, որ այն կավարտվի մայիսին և հունիսին։ Գիտնականները զգուշացրել են, որ համավարակի ավարտի ժամկետը կախված է հիվանդացության հետ կապված ընթացիկ վիճակից և կարող է փոխվել։–0–