413.78
4.82
386.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

Նուբար Աֆեյանի ընկերությունը մշակել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

17:39
28 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Moderna Therapeutics բոստոնյան բիոտեխնիկական ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ ինժեներ–տեխնոլոգ, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Նուբար Աֆեյանը, մշակել է նոր կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը, հաղորդում է Time–ը։

Պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ–ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտ (NIAID)` մարդկանց վրա փորձարկելու համար։

Ինչպես նշել են մշակողները, պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամկետներում` կորոնավիրուսի գենոմի սեկվենավորման պահից ընդամենը 42 օրվա ընթացքում։ 

Պատվաստանյութի փորձարկումը պետք է սկսվի ապրիլին։ Դրա համար կհրավիրվեն 20–25 առողջ կամավորներ, որոնց կներարկեն պատվաստանյութի երկու դեղաչափ` դրա անվտանգությունն ու իմունիտետի ձևավորումը գնահատելու համար։ Փորձարկումների առաջին արդյունքները, հնարավոր է, հրապարակվեն հուլիսին կամ օգոստոսին։ Եթե դրանք հաջող լինեն, պատվաստանյութը կսկսի կիրառվել մի քանի ամսվա ընթացքում։ 

Փետրվարի 28–ի առավոտվա դրությամբ մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս ողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 910–ով, այն դեպքում երբ Չինաստանում գրանցվել է 327 նոր հիվանդ։

Загружается новость ... "Лево"

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը նախօրեին`փետրվարի 27–ին, հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աշխարհում հասել է «վճռորոշ կետի», քանի որ աշխարհում նոր վարակվածների թիվն արդեն գերազանցում է Չինաստանում գրանցվող նոր վարակների թվին, աճում է երկրների թիվը, որտեղ արձանագրվում են վարակի դեպքեր։

ԱՀԿ–ի տվյալներով, ուրբաթ առավոտվա դրությամբ կորոնավիրուս է արձանագրվել աշխարհի 46 երկրում։ Չինաստանի մայրցամաքային մասից բացի, ամենաշատ հիվանդներ են գրանցվել Հարավային Կորեայում (1766), Ճապոնիայում` 891, որից 705–ը  Diamond Princess զբոսանավի ուղևորներն ու անձնակազմի անդամներն են, որը կանգնած է կարանտինի Յոկոգամայում։

Իտալիայում կա մոտ 650 հիվանդ, Իրանում` 245, Սինգապուրում` 96, Հոնկոնգում` 93, ԱՄՆ–ում` 60, Քուվեյթում` 43, Թաիլանդում` 40, Ֆրանսիայում` 38, Բահրեյնում` 33, Թայվանում` 32, Ավստրալիայում` 23, Մալայզիայում` 22, Գերմանիայում` 21, Վիետնամում` 16, Մեծ Բրիտանիայում` 16, ԱՄԷ–ում` 13, Կանադայում և Իսպանիայում` 12–ական, Մակաոյում` 10։

Առնվազն 10 դեպք է գրանցվել Իրաքում, Շվեյցարիայում, Ֆիլիպիններում, Խորվաթիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Օմանում, Պակիստանում, Ռուսաստանում, Շվեդիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Բելգիայում, Բրազիլիայում, Քամբոջիայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Վրաստանում, Լիբանանում, Նեպալում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նիգերիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Շրի Լանկայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել