Նորքի տուն ինտերնատի` կորոնավիրուսով վարակված բնակիչներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

18.05.2020, 21:47
Նորքի տուն ինտերնատի` կորոնավիրուսով վարակված բնակիչներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Նորքի տուն ինտերնատի` կորոնավիրուսով վարակված բնակիչներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված ավագ սերնդի ներկայացուցիչներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն ասաց, որ նրանք հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածամայր և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցներում:

«Այս պահին մենք ունենք կորոնավիրուսի 45 հաստատված դեպք (տուն ինտերնատում), որոնցից 28-ը՝ աշխատակիցների, իսկ 17-ը` այնտեղ բնակվող տարեցների շրջանում: 14 տարեցներ հոսպիտալացվել են մայրաքաղաքի երեք հիվանդանոցներում, ևս երեքի մոտ հիվանդությունն ընթանում է առանց սիմպտոմների, նրանք մեկուսացված են տուն ինտերնատում: Աշխատակիցների դեպքերը նույնպես ասիմպտոմ են, ուստի մեկուսացված են հյուրանոցներում», - ասաց նա: 

Մարտիրոսյանը նշեց, որ երեք անձինք, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, առողջական լուրջ խնդիրներ ունեին և գտնվում էին հոսպիսային բաժանմունքում: Հոսպիտալացվածներց մնացած 14-ի վիճակը գնահատվում է կայուն:

Խոսելով վարակի տարածման հնարավոր աղբյուրի մասին՝ նա ասաց, որ փետրվարից ի վեր միայն մեկ կին է լքել հաստատությունը. երեք շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր Էրեբունի հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո նա վերադարձել է տուն ինտերնատ: Վերադառնալուն պես նա թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել:

Загружается новость ... "Лево"
Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքը կարող էր դառնալ տուն ինտերնատում վարակի տարածման աղբյուր: Նա բացատրեց, որ կինը գտնվել է երկու-երեք հոգու համար նախատեսված հոսպիտալային բաժանմունքում և մշտական ​​խնամքի կարիք է ունեցել: Առաջին վարակված անձը, հավանաբար, բուժքույրն էր, որը խնամել է նրեն: Վարակվել են նաև այն տարեցները, ովքեր գտնվել են նույն բլոկում:

«Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ տուն ինտերնատը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից 25 մ հեռավորության վրա», - նշեց մամուլի քարտուղարը:

Նա ասաց, որ ներկայումս Նորքի տուն ինտերնատի 70 բնակիչներ և աշխատակիցներ թեստեր են անցել: Ընդհանուր առմամբ, հաստատությունում ապրում է 230 մարդ: Տուն ինտերնատում տիրող իրավիճակը վերահսկելու համար շուրջօրյա հերթապահություն է իրականացվում բժիշկ վարակաբանը, ով կաշխատի կարանտինային ռեժիմում`առանց հաստատությունից դուրս գալու, մինչև իրավիճակը կայունանա: Ինչպես նաև տուն ինտերնատում շարունակում են հետևել կարանտինին։

Ըստ Մարտիրոսյանի, այլ տուն ինտերնատներում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով:-0-