632.6
7.11
524.33
-1
Եղանակը Երևանում
Հայ

Մեղր` օգուտ և վնաս

11:00
07 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեղուները երկրի վրա շատ վաղուց են ապրում, այնպես որ, մեղրն էլ ամենահին մթերքներից մեկն է: Հնում մեղրը գնահատել և օգտագործել են անգամ որպես դրամական տուրք: Ոչ բոլորին է հայտնի, որ մեղրը գրեթե 80%-ով բաղկացած է տարատեսակ շաքարներից` գլյուկոզա, կաթնաշաքար և այլն: Մեղրի 20%–ը ջուրն է և միայն 2% -ը`հանքային աղերը, գրում է polza-vred.su–ն։

Շատերը գիտեն մեղրի օգտակարության մասին, սակայն քչերին է հայտնի, թե որ հատկություններն են մեղրը դարձնում այդպիսին: Մեղրը պարունակում է հետևյալ օգտակար միկրոտարրերը` յոդ, երկաթ. կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, ֆոլաթթու, B2 և B6 վիտամիններ:

Մեղրի օգտակար հատկությունները

Մեղրը ոչ միայն բարձրացնում է իմունային համակարգը, այլև ունի հրաշալի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ: Այն կարող է բավական արագ բուժել ոչ մեծ վերքերն ու այրվածքները, օգնում է բարելավել արյունը: Շաքարախտով հիվանդները հաճախ փոխարինում են շաքարը մեղրով: Մեղրն իդեալական է խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողների համար:

Загружается новость ... "Лево"

Այն, որ մեղրն օգտակար է մրսածության դեպքում և բուժում է հազն ու հարբուխը, գիտեն անգամ երեխաները: Մեղրը նաև բարելավում է մարսողությունը: Հնդկացորենի մեղրը պարունակում է շատ երկաթ, հետևաբար, այն կարելի է օգտագործել ցածր հեմոգլոբինի դեպքում:

Մեղրը նաև օգտակար է ակտիվ սպորտով զբաղվողների, շատ աշխատողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր առողջացման փուլում են: Այն օրգանիզմին ուժ է հաղորդում, վերականգնում ֆիզիկական ուժի թաքնված պաշարները, բարելավում է քունը: Անքնության դեպքում գիշերը կարելի է տաք մեղրաջուր խմել: Շատ կանայք գիտեն, որ մեղրը հրաշալի կոսմետիկ միջոց է և կարող է օգտագործվել տան պայմաններում պատրաստվող տարատեսակ դիմակներում:

Այս մթերքը բարելավում է արյան շրջանառությունը, խոնավեցնում և երիտասարդացնում է մաշկը: Շատ խոշոր ընկերություններ օգտագործում են մեղրն իրենց` դեմքի և ձեռքերի համար նախատեսված քսուքներում: Մեղրն օգտակար է նաև մազերի, այն փայլուն տեսք է հաղորդում մազերին և դարձնում առավել «հնազանդ»:

Շատերին հետաքրքրում է նաև մեղրաբջիջների օգտագործման եղանակները: Այն ունի հակաալերգիկ ազդեցություն, գերազանց նպաստում է շնչառական համակարգի հիվանդությունների բուժմանը: Որոշ դեպքերում օգտակար է մեղրն ավելացնել տարատեսակ ճաշատեսակների մեջ, դա օգնում է ձերբազատվել փորկապությունից։

Մեղրի վնասակար հատկությունները

Մեղրը որոշ դեպքերում հակացուցված է նրանց, ովքեր տառապում են ալերգիայից։ Այն պետք է զգուշությամբ տալ երեխաներին, մինչև 2 տարեկան երեխաներին այն ընդհանրապես հակացուցված է: Մեղրը պետք է զգույշ օգտագործել շաքարախտի դեպքում: Համարվում է, որ այն վտանգավոր է տաքացված վիճակում։

Մեղրաբջիջներում առկա մեղրը բավական օգտակար է, սակայ այն կալորիական է և կարող է հանգեցնել ճարպակալման: Մեղրը վնասակար է նաև ատամների համար, այն շոկոլադից ավելի արագ է փչացնում ատամների էմալը: Պետք է նաև զգուշորեն օգտագործել մեկ տարուց ավել պահված մեղրը, այն կորցնում է բուժիչ հատկությունները, վիտամինները, փոխարենը ավելանում է շաքարի և թթուների պարունակությունը:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
17 Փետրվարի 2021
Ինչպե՞ս լավացնել հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը
Ամերիկացի գիտնականները գտել են հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը լավացնող պարզ միջոց
16:57
16 Փետրվարի 2021
Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է 2021թ.–ին ամենից հաջողակ Կենդանակերպի 3 նշանները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է 2021թ.–ին ամենից հաջողակ Կենդանակերպի 3 նշանները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
17:57
15 Փետրվարի 2021
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
17:17
15 Փետրվարի 2021
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
12:17
15 Փետրվարի 2021
Արչին ավագ եղբայր է դառնալու. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային (ՖՈՏՈ)
Արչին ավագ եղբայր է դառնալու. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային. ՖՈՏՈ
13:01
14 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Նովոստի–Արմենիա»–ին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ուղեցույց, որին պետք է հետևել երկրաշարժի ժամանակ. ՎԻԴԵՈ
14:37
10 Փետրվարի 2021
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը, պարզաբանում են գիտնականները
14:00
10 Փետրվարի 2021
5 կարևոր մթերք կնոջ առողջության համար
5 կարևոր մթերք կնոջ առողջության համար
18:30
08 Փետրվարի 2021
Գիտնականները պարզել են արյան «ամենավտանգավոր» խումբը
Գիտնականները պարզել են արյան «ամենավտանգավոր» խումբը
17:25
08 Փետրվարի 2021
Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա
Ինչպե՞ս է կաթն ազդում երեխաների հասակի վրա
15:59
08 Փետրվարի 2021
Ճիշտ սննդակարգի անցնելու 5 պարզ միջոց
Ներկայացնում ենք ճիշտ սննդակարգի անցնելու 5 պարզ միջոց
14:45
08 Փետրվարի 2021
Զկրտալ, հորանջել, փռշտալ, ձգվել... ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով
Զկրտալը, հորանջելը, փռշտալը, ձգվելը... Ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով