Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
02.09.2022,
19:37
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բժիշկները նախազգուշացնում են, որ պատրաստման համար հարմար լուծվող սուրճը կարող է առողջական խնդիրներ ստեղծել, այդ ըմպելիքում վտանգավոր միացություններ կան, գրում է medikforum.ru-ն:
Ամենամեծ վնասը կարող է հասցնել էժան փոշենման սուրճը, պնդում են փորձագետները:
Գոյություն ունեն լուծվող սուրճի մի քանի տեսակներ, որոնցից պակաս վնասակարը սուբլիմացված սուրճն է: Այն ստանում են սուրճի հատիկների թրմման և հետագա սառեցման, գոլորշիացման, վակուումով ջրազրկման տեխնոլոգիայով:
Այս եղանակը թույլ է տալիս պահպանել բնական սուրճի բույրը, համը և գույնը:
Ինչ վերաբերում է փոշենման լուծվող սուրճին, ապա դրա բաղադրության մեջ հաճախ կարելի է հայտնաբերել արտադրողի կողմից ավելացրած գարի, ճարճատուկ, բուրավետիչներ, ներկանյութեր և այլ ոչ այնքան օգտակար նյութեր: Մասնագետները նախազգուշացնում են` այսպիսի ըմպելիքի օգտագործումը կարող է առաջացնել զանազան խանգարումներ, օրինակ, մարսողական համակարգի խափանումներ, թոքերի այտուց, ալերգիկ ռեակցիաներ:
Լուծվող սուրճի մյուս տեսակը` հատիկավորը (գրանուլացված), նույնպես բավականին վնասակար է: Հատիկներ ստանալու համար փոշենման սուրճը մշակում են տաք գոլորշիով, ինչը, փորձագետների կարծիքով, ամբողջովին զրկում է սուրճի հատիկներն օգտակար հատկություններից: Բացի այդ, գրանուլացված լուծվող սուրճի մեջ ավելացնում են նաև բուրավետիչներ և սուրճի յուղ:
Գիտնականները նաև ասում են, որ լուծվող սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է դառնալ հորմոնալ խանգարման գործոն: Նրանց խոսքով, այս ըմպելիքը պարունակում է «մոտ հարյուր տարբեր միացություններ, որոնք իրական վտանգ են ներկայացնում առողջության համար»: -0-