Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսից տուժածներին (ՖՈՏՈ)

29.03.2020, 11:53
Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսից տուժածներին․ ՖՈՏՈ
Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսից տուժածներին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և գործորար Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ մտադիր է իր ներքնազգեստի և հագուստի բրենդի վաճառքներից 1 մլն դոլար նվիրաբերել կորոնավիրուսից տուժած մայրերի և երեխաների օգնության համար։

«Այս ընթացքում օգնության կարիք ունեցող մայրերին և երեխաներին աջակցելու համար ես հպարտ եմ հայտարարելու, որ SKIMS-ը (ներքնազգեստի և հագուստի բրենդ) պարտավորվում է 1 միլիոն դոլար նվիրաբերել COVID-19-ից տուժած ընտանիքներին»,- գրել է Քարդաշյանը Instagram-յան իր էջում տղադրած նկարի մեկնաբանություններում։-0-