Քիմ Քարդաշյանը դեմքի պաշտպանիչ դիմակներ է թողարկել․ դրանք մի քանի րոպեում ամբողջությամբ վաճառվել են (ՖՈՏՈ)

18.05.2020, 17:14
Քիմ Քարդաշյանը դեմքի պաշտպանիչ դիմակներ է թողարկել․ դրանք մի քանի րոպեում ամբողջությամբ վաճառվել են․ ՖՈՏՈ
Քիմ Քարդաշյանը դեմքի պաշտպանիչ դիմակներ է թողարկել․ դրանք մի քանի րոպեում ամբողջությամբ վաճառվել են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի «Skims» ներքնազգեստի բրենդը թողարկել է դեմքի պաշտպանիչ դիմակներ՝ նախատեսված տարբեր գույնի մաշկ ունեցող կանանց համար։

Դիմակների առաջին խմբաքանակը՝ 5 երանգներով, ամբողջությամբ վաճառվել է վաճառքի մեկնարկից մի քանի րոպե անց։

«Ցավոք, «Skims»-ի՝ դեմքի պաշտպանիչ բոլոր դիմակները վաճառվել են։ Բայց մենք բանակցում ենք Լոս Անջելեսի մեր գործընկերների հետ կարճ ժամանակահատվածում ավելի շատ դիմակներ կարելու համար։ Դիմակների երկրորդ խմբաքանակը հասանելի կլինի արդեն հաջորդ շաբաթ»,- ասվում է բրենդի Instagram-յան պաշտոնական էջում։

Նշվում է, որ 10 հազ․ դիմակ նվիրաբերվելու է 4 բարեգործական կազմակերպությունների։-0-