415.04
4.83
385.94
+25
Եղանակը Երևանում
Հայ

Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան վիրուսի մասին. Չինաստանում 2 ամիս կարանտինի մեջ գտնվող հայուհին ուշագրավ գրառում է արել

17:50
13 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայուհի Անահիտ Հակոբյանը մոտ 2 ամիս ամուսնու և երեխաների հետ գտնվել է կարանտինի մեջ Չինաստանում։

Նա Facebook–յան իր էջում կետ առ կետ ներկայացրել է հետաքրքիր ինֆորմացիա վիրուսը կանխարգելելու մասին։ Ներկայացնում ենք Անահիտի գրառումն առանց փոփոխության։

«Լավ երկար ա ստացվել, ով ուզում ա կարդալ, հարմար տեղավորվեք։ Ուրեմն, հունվարի 21–ի վաղ առավոտյան չինացի ընկերներիցս մեկը ինձ գրեց, որ երկրում լուրջ յին վիճակա, տնից դուրս չգանք, զգոն լինենք... առաջին մի քանի օրը սարսափելի պանիկա էր մոտս, որովհետև Սոֆիս նախորդ գիշերվանից ջերմում էր... հիվանդանոցում աշխատող մեր մյուս ընկերը ասաց` հանկարծ չբերեք հիվանդանոց երեխուն, լիքը մարդ կա` բոլորը հիվանդ.... մի խոսքով, էլ չպատմեմ, թե ինչ ապրումներ ու վախեր ենք ունեցել մոտ մի շաբաթ, մինչև ձագս առողջացավ (ատամիկ էր հանում): Ու մենք որոշեցինք համընդհանուր կարանտինի մեջ ինքնամեկուսանալ տանը։ Արդեն մոտ 2 ամիս բացարձակ տնից դուրս չենք եկել երեխեքն ու ես. Հայկն էլ շաբաթը մի քանի անգամ` սնունդ առնելու ու տուն անմիջապես: Հա, անտանելի դժվար էր, անտանելի հոգնեցնող թե հոգեպես, թե ֆիզիկապես, ու օրական տասնյակ մեսիջներին, թե ոնց ենք դիմանում, միակ պատասխանս էր` դրական ենք տրամադրված, պանիկայի մեջ չենք, անում ենք էն ամենը, ինչ մեզ հրահանգվում ա մասնագետների կողմից, ու վերջ......
Ընկերներ, սիրելիներ, հարգելիներս, ծանոթներ, անծանոթներ, մի խոսքով` Ժո~ղո~վուրդ ջաաան, միակ բանը, որ էսօր կփրկի Հայաստանը, դա ամեն մի անհատի կողմից սեփական էգոյին զուգահեռ սոցիալական պատասխանատվության մակարդակը բարձր պահելն ա.... ինչ ա նշանակում կարանտինի երկրից գալ, ունենալ բոլոր ախտանշանները, չգնալ բժշկի, ասելով` հո տղուս նշանդրեքը հարամ չեմ անելու....կատարյալ էգոիզմ ու անգրագիտություն տվյալ կնոջ կողմից, որը Աստված չանի, բայց կարա դառնա ՀՀ-ում համաճարակի սկիզբ....
Հիմա ստորև կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին էս երկու ամսվա ընթացքում, իրազեկվածությունը հազարապատիկ ավելի ուժեղ զենք ա, քան բժշկական դիմակը: Եվ այսպես.
տվյալ վիրուսը (Covid-19) ապրում ա մետաղական մակերեսի վրա 6-12 ժամ, կտորի, հագուստի վրա` 6-9 ժամ, հեռախոսի և ցանկացած սենսորային էկրանի վրա` 94 ժամ` 4 օր։ Հետևաբար` դրսում ցանկացած մետաղական մակերեսի աշխատեք դիպչել անձեռոցիկով, մարդկանցից քայլել որոշակի հեռավորության վրա, ամեն տուն մտնելուց հեռախոսը ախտահանել ալկոհոլով։
Լվացվելու ու ձեռքերի հիգիենայի շուրջ չեմ խոսում, օրական 100000անգամ ասվում ա...
Հազալիս ու փռշտալիս բերանը փակել միայն անձեռոցիկով, հատկապես երբ հասարակական վայրում եք: Ձեռքով կամ արմունկով փակելը գրեթե անարդյունք ա:
Ունեցեք ձեր ջրի տարրան (շիշ, թերմոս,...), և այն թող լինի ձեզնից անբաժան` հեռախոսի պես, խմեք ջուր ամեն 10-15 րոպեն մեկ
Օրը մի կամ երկու անգամ աղաջրով ողողեք կոկորդը, էստեղի բժիշկները պնդում են, որ եթե անգամ վիրուսը նոր ա մտել օրգանիզմ ու դեռ կոկորդում ա, աղաջուրը ոչնչացնում է այն
Դեղատներում չկա ալկոգել, ոչինչ, սովորական օղին ավելի լավ ա ախտահանում, իսկ տանը եղած ժամանակ լավագույնը օճառն ու ջուրն են
Վիրուսը մահացու ելք ա ունենում հիմնականում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչն էլ վտանգավոր ա հայերի համար, ազգս շատ անառողջ ա, ցավոք
Հիմա ամենակարևորի մասին. կոնկրետ դեղամիջոց չկա, պատվաստանյութ չկա, բոլոր բժիշկները միաբերան հորդորում են` աշխատեք ձեր իմունիտետը բարձր պահել: Ինչպե°ս. սննդի հիմնական մասը թող լինի ոչ թե շաուրման, այլ միրգն ու բանջարեղենը, թարմ: Ի°նչն է թուլացնում իմունիտետը. սթրեսը, վատ տրամադրությունը, վեճերը, խուճապը, վախերը, ցանկացած տեսակի անհաշտությունը ինքդ քո կամ ուրիշի հետ:
Հուսով եմ օգտակար էր գրառումս: Ապրեք համերաշխ, ժպտացեք ապատեղեկատվությանը, իսկ ինքներդ զինվեք ճշմարիտ ինֆորմացիայով ու դրական, չէ, գեր-դրական տրամադրվածությամբ` չթուլացնելով զգոնությունը և հիշելով սեփական պատասխանատվության մասին` որպես հասարակության մասնիկ»:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել