Ջենիֆեր Լոպեսը` Չելյաբինսկից. նմանությունը պարզապես ցնցող է (ՖՈՏՈ)

29.06.2019, 21:15
Նատալյան Չելյաբինսկի հասարակ բնակչուհի է` անսովոր արտաքինով, և այդ ամենն աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսին նմանվելու շնորհիվ է։
Ջենիֆեր Լոպեսը` Չելյաբինսկից. նմանությունը պարզապես ցնցող է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նատալյան Չելյաբինսկի հասարակ բնակչուհի է` անսովոր արտաքինով, և այդ ամենն աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսին նմանվելու շնորհիվ է։

Այն, որ Նատալյան շատ նման է Լոպեսին, առաջինը նկատել է դիմահարդար Յանա Պանֆիլովսկայան, գրում է life.ru–ն։

Կոսմետիկ միջոցների շնորհիվ դիմահարդարն ընդգծել է Լոպեսին նմանվող դիմագծերն ու կրկնել երգչուհու հայտնի կերպարները։

Գեղեցիկ դիմահարդարմամբ Նատաշայի նկարները հայտնվել են համացանցում, ինչից հետո նա սկսել է նկարահանումների մասին բազմաթիվ առաջարկներ ստանալ։ Հիմա աղջիկը չի թաքցնում, որ ուզում է իր հետագա կյանքը կապել մոդելային բիզնեսի հետ։

Նատալյայի լուսանկարներին կարելի է ծանոթանալ նրա Instagram–յան էջում։–0–