Ի՞նչ իրավիճակում են Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները․ դեսպանը մանրամասնել է

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների masin:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք չեն կարողացել Ռուսաստանից եկող 2 չվերթերով վերադառնալ Հայաստան, չվերթից հետո հանդիպել են դեսպանության ներկայացուցիչներըի հետ։ Այդ քաղաքացիները տողափոխվել են Մերձմոսկովյան հյուրանոցներ։ Նրանք կմնան այնտեղ, կապահովվեն սնունդով մինչև իրավիճակի հետագա զարգացումները։
«Վերադառնալ ցանկացողները մոտ 2000-ն են, սակայն այդ թիվը փոփոխվում է, քանի որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում հետ գալ՝ մանալով, որ պետք է մեկուսացվեն, կամ կան մարդիկ ում համար սեզոնային աշխատանքներ են գտել, և այդ մարդիկ աշխատում են»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք հրաժարվում են հյուրանոցներ տեղափոխվելուց և նախընտրում են մնալ օդանավակայանում։
Ինչ վերաբերում է տոմսերի վաճառքին, ապա, դեսպանի խոաքով, առաջնությունը տրվել է ծերերին, երեխաներով կանանց և հետվիրահատական վիճակում գտնվող մարդկանց։-0-