ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը Facebook-յան իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ մեկուսացվածներին խնամող կամավորներից մեկն իրեն այցելության եկած հոր հետ շփվում է ապակե դռան հետևից։
Загружается новость ... "Лево"
Վանեսյանը գրել է, որ նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իր զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ ինքը պայքարել է զորամասում դիզինտերիայի վերացման համար: Իսկ աղջնակը փոխգնդապետի աղջիկն է , ով էնդոկրինալոգիայի օրդինատոր է։
«Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին,բայց վերջը որոշեցի նկարեմ»,- գրել է Վանեսյանը։-0-