Հունաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
10.03.2020,
16:58
Հունաստանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանում Հայաստանի դեսպանությունը կոչ է արել Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպամության հետ:
Հունաստանում Հայաստանի դեսպանությունն իր Facebook-յան էջում դիմել է Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին:
«Հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]»,- ասվում է գրառման մեջ:
Դեսպանությունը տեղեկացրել է նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։
Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00): -0-