Հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չորեքշաբթի Ազգային ժողովում քննադատել է պետության կողմից ընդունված Հակաճգնաժամային միջոցառումների՝ հղիների աջակցության ծրագիրը։ Նրա կարծիքով դա կիսահղի ծրագիր է։
«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 27 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հար7անը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է։ Այդքան մեծ չեն հղիություն ունեցող կանայք, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,- ասել է Զոհրաբյանը:
Հայաստանում ապրիլի 22–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1473 դեպք։ 633 մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել։ Փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ։–0–