Հայտնի է, թե որքան ժամանակ կարող են վարակակիր լինել կորոնավիրուսի ծանր տեսակով հիվանդացածները

12.04.2020, 15:58
Փորձագետները պարզել են, թե որքան ժամանակ կարող են վարակակիր լինել կորոնավիրուսի ծանր տեսակով հիվանդացածները
Հայտնի է, թե որքան ժամանակ կարող են վարակակիր լինել կորոնավիրուսի ծանր տեսակով հիվանդացածները

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի ծանր տեսակով հիվանդացածները կարող են վարակակիր լինել շրջապատի համար մինչև հինգ շաբաթվա ընթացքում անգամ թոքաբորբի կլինիկական նշանների անհետանալուց հետո։

Загружается новость ... "Лево"

Այս մասին տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նորարարական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Որքան երկար է պացիենտը գտնվում ծանր վիճակում, այնքան երկար է նա արտազատում վիրուս շրջակա միջավայր, այսինքն ծանր վիճակում գտնվող պացիենտները կարող են կորոնավիրուս արտազատել մինչև հինգ շաբաթ անգամ թոքաբորբի կլինիկական նշանների անհետացումից հետո», – նշել է նա։

Սեմյոնովն ավելացրել է, որ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ չինացի փորձագետների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակված մարդկանց 20-25%–ի դեպքում եղել է խառը ինֆեկցիա` սեզոնային գրիպ և կորոնավիրուս։

«Եթե մարդու իմունիտետը պատրաստ է պայքարել գրիպի վիրուսի դեմ, կա արդյունավետ պատվաստում, ապա, իհարկե, այն շատ ավելի հեշտ կտանի կորոնավիրուսային ինֆեկցիան, քանի որ այդ դեպքում պետք է պայքարի մի թշնամու, այլ ոչ թե երկուսի դեմ», – պարզաբանել է նա։–0–