Հայտնի է COVID-19–ի դեմ միակ «հուսադրող» դեղամիջոցը

04.07.2020, 17:01
Հայտնի է դարձել COVID-19–ի դեմ միակ «հուսադրող» դեղամիջոցը
Հայտնի է COVID-19–ի դեմ միակ «հուսադրող» դեղամիջոցը
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հակավիրուսային դեղամիջոցների թեստավորման ընթացքում COVID-19–ի դեմ հուսադրող արդյունքներ է ցույց տվել միայն «Ռեմդեսիվիրը», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է .rbc.ru–ն, Սվամինաթանը նշել է, որ «Ռեմդեսիվիրի» արդյունքում նվազել են հոսպիտալացման դեպքերը, բայց ոչ մահվան։

Նրա խոսքով, ուսումնասիրությունները դեռ ցույց են տալիս, որ, ընդունելով այս դեղամիջոցը, պացիենտներն ավելի արագ են ապաքինվում։ Վարակված և «Ռեմդեսիվիր» ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ ովքեր չեն ընդունել դեղամիջոցը, ապաքինվել են 15 օր անց, նշել է Սվամինաթանը։

«Ռեմդեսիվիրը» սկզբնական շրջանում մշակվել էր հեպատիտ C-ի և շնչառական–սինցիտալ վիրուսի բուժման համար թեստավորման շրջանակում։
Այս դեղորայքը նաև փորձարկումներ է անցել Էբոլա տենդի բուժման համար, սակայն չէր ճանաչվել արդյունավետ միջոց։

Մի քանի ամիս առաջ այս դեղամիջոցն անցել է կորոնավիրուսի բուժման կլինիկական փորձարկում։ Մասնավորապես, «Ռեմդեսիվիրի» օգտագործումը հավանության է արժանացել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Բրիտանիայում և Իսրայելում։

Մայիսի սկզբում «Ռեմդեսիվիրի» կիրառման շտապ թույլատրություն էին տվել նաև ԱՄՆ–ի իշխանությունները։–0–