+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայերը հերոսներ են. նրանք կառուցում էին երկիրը և պայքարում դրա համար

10:00
11 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. Նախկին ԽՍՀՄ ժողովուրդները այս տարի նշեցին Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը տրվեց դժվարությամբ և մեծ կորուստներով: Այսօր հատկապես ցավալի է գիտակցել, թե որքան են նոսրացել պատերազմի և թիկունքի վետերանների, լեգենդների շարքերը, ովքեր իրենց երիտասարդությունը, առողջությունն ու կարիերան դրել են «Հաղթանակի զոհասեղանին» իրենց սերունդների կյանքի համար:

Նոր Խորհրդային ​​Հայաստան

Խորհրդային ​​իշխանությունը հաստատվել է Հայաստանում 1920 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ 1922 թվականի մարտին Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դարձավ Անդրկովկասի Խորհրդային ​​Ֆեդերատիվ Սոցիալիստական ​​Հանրապետության (ԱԽՖՍՀ), իսկ նույն տարվա դեկտեմբերին՝ ԽՍՀՄ մաս: Բայց միայն 14 տարի անց` 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀԽՍՀ-ն ստացավ Խորհրդային Միության կազմում անկախ և ինքնիշխան հանրապետության կարգավիճակ:

Քսաներորդ դարի երրորդ տասնամյակի կեսերին Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար վերականգնվում էր Ցեղասպանության ծանրագույն հետևանքներից, զարգանում էր ու կառուցում նոր կյանք: Դրանք այնքան էլ հեշտ ժամանակներ չէին, բայց միանշանակ լի էին հսկայական ծրագրերով:

Իրադարձությունների ժամանակագրությունից առաջ ընկնելով` նշենք, որ այդ ծրագրերի մեծ մասին վիճակված էր իրականություն դառնալ, չնայած խստագույն քաղաքական հետապնդումներին և ստալինյան բռնաճնշումներին: Այն խորհրդային առաջին խանդավառ հայրենասերների ժամանակաշրջան էր, ովքեր հավատում էին սեփական ուժերին և իրենց երկրի ապագային:

Այն, ինչ ՀԽՍՀ-ին հաջողվեց ստեղծել, կառուցել և հասնել 1930-ականներին, առանձին քննարկման առարկա է, բայց արդյունքի հաստատումը միանշանակ է. Հայաստանը և նրա քաղաքացիները պատվով և արժանապատվությամբ հաղթահարեցին վիթխարի վերափոխումների և փոփոխությունների առաջին ալիքը: Նրանք այդ դարաշրջանի հերոսներն են:

Հայրենական պատերազմ

Մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը սկսվեց 1941 թ.-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, երբ նացիստական ​​Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Շտապ ձևավորվեցին ռազմաքաղաքական կառավարման մարմիններ Մոսկվայում և միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում:

Պատերազմը թակեց յուրաքանչյուր տան դուռը, ներխուժեց յուրաքանչյուր խորհրդային մարդու կյանք: ՀԽՍՀ-ից Հայրենիքի համար մղված մարտերին մասնակցեց հանրապետության բնակչության 20 տոկոսը (!):

герои вов советизация

Միութենական հանրապետությունների մոբիլիզացիայի արդեն իսկ շատ բարձր ցուցանիշը գերազանցեցին Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր նացիստական ​​զավթիչների դեմ մղվող պատերազմ ուղարկեցին իրենց որդիների և դուստրերի ավելի քան 30%-ը, իսկ առանձին բնակավայրերից, ինչպիսին էր լեգենդար Չարդախլի գյուղը, պատերազմ մեկնեց բնակչության ավելի քան 50%–ը (!):

Միայն Չարդախլին, որն ուներ շուրջ 2400 բնակիչ, Կարմիր բանակի շարքերն համալրեց 1200 զինվորով՝ երկրին տալով Խորհրդային Միության 7 հերոս, 12 գեներալ և երկու մարշալ: Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մեկնեց ռազմաճակատ, յուրաքանչյուր յոթերորդը չվերադարձավ ...

Պատերազմի ողջ ընթացքում Խորհրդային բանակ էր զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր ՀԽՍՀ-ից, իսկ ազգությամբ 200 հազար հայեր էլ զորակոչվեցին ռազմաճակատ խորհրդային այլ հանրապետություններից: Կարմիր բանակի շարքերում հայերը կռվում էին ռազմածովային և ցամաքային ուժերում, մեքենայացված և հետևակային դիվիզիաներում, ավիացիայում և հեծելազորում: Ավելի քան 100 հազար հայեր զորակոչվեցին հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր, մեծ մասը՝ ֆրանսիական բանակ և գրեթե 20 հազարը՝ ԱՄՆ բանակ: Պատերազմից չվերադարձավ ավելի քան  200 հազար հայ:

Պատերազմի տարիներին հայ ազգը Խորհրդային Միությանը տվեց հաղթանակի 5 մարշալ՝ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով: Մարշալ Բաղրամյանը եղել է Առաջին Մերձբալթյան, այնուհետև՝ Երրորդ Բելառուսական ճակատի հրամանատարը: Ավելի քան 60 հայ գեներալներ զբաղեցրել են հրամանատարական պաշտոններ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ բանակի 3 հրամանատարներ և կորպուսի 3 հրամանատարներ: Պատերազմի ավարտին 83 սպաներ ստացել են գեներալի կոչումներ: 

Պատերազմի հաղթանակի մեջ առանձնահատուկ ավանդ են ունեցել հայազգի հետախույզները: Խորհրդային հետախուզության պատմության մեջ ոսկե տառերով գրված է Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի խմբի սխրանքը, որի շնորհիվ բացահայտվել էր ֆաշիստների՝ 1943թ. նոյեմբերին կայացած Թեհրանի խորհրդաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին ոչնչացնելու ծրագիրը: Օպերացիան համակարգում էր Թեհրանում խորհրդային հետախուզության ղեկավար Իվան Աղայանցը:

Պատերազմին մասնակցելու համար ավելի քան 66 հազար հայ արժանացել է տարբեր պետական պարգևների: Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 107 զինվորներ և սպաներ: Կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայորդիներ դարձել են Փառքի ասպետներ: Պատերազմի ընթացքում ունեցած ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը։

Ինչպես ավելի ուշ ասել է Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը. «Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով»:

герои вов советизация

«Խորհրդային Միության հերոսի» կոչման մասին

1934թ.–ի ապրիլի 16–ին ԽՍՀՄ–ում սահմանվեց «Խորհրդային Միության հերոս» կոչումը, որն ուներ գերազանցության բարձրագույն աստիճան և շնորհվում էր խորհրդային պետությանն ու հասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսի ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանք կատարելու հետ։ 

1936թ.–ի հուլիսի 29–ին ներդրվեց Խորհրդային Միության Հերոսներին Կենտրոնական գործկոմի պատվոգրի և Լենինի շքանշանի (որն այն ժամանակ ԽՍՀՄ բարձրագուն մրցանակն էր) հանձնման կարգը։ 1939թ.–ի օգոստոսի 1–ին սահմանվեց առանձնահատուկ մրցանակ` «Խորհրդային Միության Հերոս» ոսկե մեդալը, որը հանձնվում էր Հերոսի կոչումը շնորհելիս և Լենինի շքանշանի հետ։ 1939թ.–ի հոկտեմբերի 16–ի հրամանագրով, հաստատվեց ոսկե մեդալի ձևը` հնգաթև աստղի տեսքով, որը կոչվեց «Ոսկե Աստղ»։

Խորհրդային Միության Հերոսի և Սոցիալիստական աշխատանքի Հերոսի Ոսկե Աստղերի հաստատված էսքիզների հեղինակը հայ է` հայտնի խորհրդային ճարտարապետ Միհրան Մերժանյանցը։

Խորհրդային Միության Հերոսի կոչումն իր կարգավիճակով ԽՍՀՄ երկու բարձրագույն աստիճաններից առաջին էր` Խորհրդային Միության Հերոսի կոչում և Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչում։ Այն խորհրդային ժամանակաշրջանի ամենաբարձր և ամենապատվավոր մրցանակն էր։ Երկրում ամենից շատ ԽՍՀՄ հերոսներ են եղել Հայրենական Պատերազմի ժամանակ, իսկ ԽՍՀՄ գոյության ընթացքում այս բարձրագույն կոչմանն է արժանացել 12 776 մարդ։

герои вов советизация

Նելսոն Ստեփանյան (28.03.1913 – 14.12.1944)

Պատերազմի ընթացքում հայերի շրջանում ԽՍՀՄ Հերոսի կրկնակի կոչմանն է արժանացել (1942թ.–ի հոկտեմբեր և 1945թ.–ի մարտ) գրոհային ավիացիայի օդաչու, Լենինի երկու շքանշանների ասպետ, գնդապետ Նելսոն Ստեփանյանը։ Նրա ակտիվում է 239 մարտական թռիչք, թշնամու 13 խորտակված նավ, 27 ոչնչացված ինքնաթիռ, ինչպես նաև 80 տանկ, 600 ավտոմեքենա, հարյուրավոր հրետանային զինատեսակներ, հազար միավոր ռազմական այլ տեխնիկա և հակառակորդի կենդանի ուժ։

Նելսոն Ստեփանյանի մասին

Այս հոդվածը գրելիս հիշեցի հանդիպումս Նելսոն Լևոնովիչի հետ, ով ծեր երկրաբան էր` գրեթե Հաղթանակի օրվա հասակակիցը։ Եվ ահա ինչ էր պատահել... Պարզվեց, որ Նելսոն Ստեփանյանի հերոսական կերպարը դեռ վաղ մանկությունից դարձել էր ապագա երկրաբանի կյանքի ուղեկիցը, ավելի ճիշտ` այն պահից, երբ փոքր Նելսիկին իր հայրիկը, ով ավիացիոն մեխանիկ էր, պատմեց այն մասին, թե ինչպես է գնացել պատերազմ, հայտնվել Բալթիկայում և ինչպես է ռազմական օդանավակայանում իրեն բախտ վիճակվել հանդիպել գնդի լեգենդար հրամանատար Նելսոն Ստեփանյանին։

1944թ.–ի հոկտեմբերին Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերը համալրվեցին օդաչուներով և ավիամեխանիկներով, ովքեր թիկունքային թռիչքային ուսումնարանների շրջանավարտներ էին։ Լևոնը պարզապես երջանիկ էր, որ հայտնվել էր լեգենդար հայրենակցի հետ նույն գնդում։ Ավելին, առաջին իսկ զորաշարվածքի ժամանակ հրամանատարը, անցնելով նորակոչիկների կողքով, հանկարծ կտրուկ կանգ առավ իր առջև և հարցրեց.  

– Հա՞յ ես

– Ճիշտ այդպես

– Ծնունդով որտեղի՞ց ես

– Երևանցի եմ...

– Իսկ ես Շուշիից եմ, հաջող ծառայություն, զինվոր, հետո կզրուցենք... 

Հետո հաջողվեց զրուցել միայն մեկ անգամ, այն էլ շատ կարճ, երբ հրամանատարը հետաքրքրվեց, թե Լևոնն ընտանիք, երեխաներ ունի՞։ Ավիամեխանիկը պատասխանեց, որ տանն իրեն սպասում է կինը, որոշել են իրենց առաջնեկին անվանակոչել Նելսոն և կցանկանար խնդրել Բալթիկայի հերոսին դառնալ ապագա որդու կնքահայրը։ Նելսոն Ստեփանյանը, հավանություն տալով, ժպտաց. 

– «Շնորհակալ եմ, զինվոր։ Պատերազմում հաղթենք, կապրենք։ Ամեն ինչ կլինի, և′ մկրտություն, և′ հարսանիք...» 

Սակայն մեկ ամիս անց Նելսոն Ստեփանյանը հերոսաբար զոհվեց Ֆիննական ծոցում ֆաշիստական կործանիչների դեմ մղվող անհավասար պայքարում։

Անցան տարիներ։ Ավիամեխանիկ Լևոնը պահեց իր խոստումն ու պատերազմից հետո լույս աշխարհ եկած որդուն անվանակոչեց հերոս օդաչուի անունով։ Չնայած աղոտ, բայց Նելսոն Լևոնովիչը հիշում է, թե երբ մի օր ծնողների հետ ներկա է եղել իր լեգենդար անվանակցի հուշարձանի բացման արարողությանը երևանյան քաղաքային այգում։ Այնպես ստացվեց, որ գործի բերումով Նելսոն Լևոնովիչը հաճախ էր շրջագայում երկրում։ Ամենից շատ նա ուրախանում էր, երբ հանդիպում էր օբյեկտների և խորհրդանիշերի, որոնք վկայում էին այն մասին, որ Նելսոն Ստեփանյանի մասին հիշողությունները կենդանի են։

Գործուղումների ժամանակ նրան բախտ վիճակվեց այցելել օդաչուի հիշատակին նվիրված հուշարձաններ` հերոսի հայրենի Շուշիում, Կալինինգրադում, զբոսնել հերոսի անունը կրող փողոցներում Թեոդոսիայում և Սևաստոպոլում։ Հենց Նելսոն Լևոնովիչն է պնդել, որպեսզի իր թոռնուհուն ընդունեն Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցը։ Նա խնդրել է թոռներին այցելել Նելսոն Ստեփանյանի փառահեղ անվան հետ կապված բոլոր վայրերը և վստահ է, որ նրանք կկատարեն պապին տված խոստումը։ Ահա այսպիսի հուզիչ պատմություն...

герои вов советизация

Հայկական դիվիզիաներ և զինվորական ստորաբաժանումներ 

Պատերազմի առաջին իսկ տարիներին Հայկական ԽՍՀ–ում սկսեցին ձևավորվել ազգային դիվիզիաներ։ 1941–1944թթ.–ին Հայաստանը Հայրենական Պատերազմի ռազմաճակատ է ուղարկել ընդհանուր առմամբ վեց հայկական դիվիզիա։ 

Պատերազմի ընթացքում իր սխրագործություններով առանձնացել է «Հայկական 89–րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան», որը Կովկասի նախալեռներից պայքարելով, դրսևորելով հերոսության հրաշքներ Սևաստոպոլի, Կերչի, Թաման թերակղզու և Լեհաստանի ազատագրման ժամանակ , հասել է մինչև Բեռլին։

Գոյություն ունեն ֆոտո-կինովկայություններ, թե ինչպես են Թամանյան դիվիզիայի մարտիկները ջախջախված Ռեյխստագի պատերի տակ հայկական զուռնայի հնչյունների ներքո պարում իրենց հաղթական ազգային «Քոչարին»: 

76-րդ հրաձգային դիվիզիան, որը պատերազմի տարիներին ստացել էր «Կ.Ե. Վորոշիլովի անվան Լենինի շքանշանի կարմրադրոշ Վիտեբսկյան 51-րդ գվարդիական դիվիզիա» անվանումը, ձևավորվել էր 1922թ. Երևանում: Պատերազմի սկզբում դիվիզիան հատուկ հանձնարարություններ էր կատարել Իրանի տարածքում, այնուհետև ռազմական ուղի անցել Ստալինգրադից մինչև Մերձբալթյան ճակատ և Բելառուս՝ ազատագրելով շուրջ հազար բնակավայրեր:    

Ղրիմի համար մղվող կատաղի մարտերում արիությամբ և տոկունությամբ աչքի ընկավ 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիան: 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի մարտիկներն ու հրամանատարները փառահեղ մարտեր են մղել Նովոռոսիյսկում և Տուապսեում: 1942թ. հոկտեմբերին դիվիզիան, արյունալի մարտեր մղելով, կարողացավ ճեղքել շրջափակումը և հաղթանակը դիմավորեց Էլբայում: 

261-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվել է 1942թ. աշնանը: Նրա առջև խնդիր էր դրված պաշտպանել սովետա-թուրքական սահմանը: 

409-րդ հրաձգային «Կիրովոգրադյան-Բրատիսլավյան» Կարմիր դրոշի շքանշանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշանակիր դիվիզիան մինչ 1942թ.–ի դեկտեմբերը պաշտպանել է ԽՍՀՄ պետական սահմանը Գերմանիայի դաշնակցի՝ Թուրքիայի հնարավոր ներխուժումից, այնուհետև մասնակցել է Ստավրոպոլում և Կրասնոդարում մղված մարտերին: Դիվիզիան մասնակցել է Հունգարիայի ազատագրման մարտերին, աչքի է ընկել Բրատիսլավայի ազատագրման մարտերում: Պատերազմի ավարտին դիվիզիայի մարտիկները հանդիսավոր շքերթով մտել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:

Պատերազմի ընթացքում ձևավորվեց վեց տանկային շարասյուն, չորս օդային էսկադրիլիա, «Սովետական ​​Հայաստան» զրահապատ գնացքը և այլ ռազմական մեքենայացված ստորաբաժանումներ՝ Խորհրդային Հայաստանի աշխատավորների նվիրատվություններով: Հատկանշական է, որ երկու տանկային շարասյունների («Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան») ստեղծման համար միջոցներ են հավաքվել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների և ծխականների անմիջական մասնակցությամբ

Աշխատանքի և թիկունքի հերոսներ

Հայերը աչքի են ընկել իրենց ձեռքբերումներով ոչ միայն Հայրենական պատերազմի ռազմաճակատում, այլև թիկունքում: ԽՍՀՄ ռազմապաշտպանական համալիրի զարգացման գործում անգնահատելի ավանդ են ունեցել ականավոր մտավորականներ և անհատներ, ինչպիսիք են գիտնական–ֆիզիկոս, ակադեմիկոս, Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս Աբրահամ Ալիխանովը (Ալիխանյան) և նրա հարազատ եղբայրը, ակադեմիկոս, Լենինի և Ստալինի մրցանակների դափնեկիր Արտյոմ Ալիխանյանը, գլխավոր կոնստրուկտոր, առաջին սովետական ​​միջուկային զինամթերքի մշակող, գեներալ-լեյտենանտ, Սոցիալիստական ​​աշխատանքի կրկնակի հերոս Սամվել Քոչարյանցը:

герои вов советизация  

Պատերազմի տարիներին ԽՍՀՄ–ում կատարած աշխատանքի համար պարգևի ամենաբարձր աստիճանի՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է շնոհվել 8 հայի, որոնցից Ս. Գ. Քոչարյանցին՝ երկու անգամ: 

Պատերազմի տարիներին հայկական ձեռնարկություններն անխափան աշխատել են, քանի որ ռազմաճակատն ռազմավարական կարևոր ապրանքների խիստ կարիք ուներ` կաուչուկ, պղինձ, կարբիդ, ալյումին, ծխախոտային, պարենային ապրանքներ և այլն:

Հայկական ԽՍՀ – ում հիանալիորեն կազմակերպված էին զինվորական հանդերձանքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, վիրակապի նյութերի, կապի միջոցների արտադրության գործընթացները ՝ ռազմաճակատի համար անհրաժեշտ ավելի քան 300 տեսակի արտադրանք:

Միայն Հայկական ԽՍՀ-ում Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն է արժանացել 227 մարդ, հիմնականում, ագրոարդյունաբերական համալիրի և այլ ճյուղերի ներկայացուցիչները: Նրանցից երեքը՝ լեգենդար ռազմական կոնստրուկտոր Սամվել Գրիգորի Քոչարյանցը, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Հովհաննեսի Միկոյանը երկու անգամ արժանացել են պետական այս բարձրագույն մրցանակին: 

Ընդհանուր առմամբ տարբեր տարիներին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի և Աշխատանքային Փառքի շքանշանի ասպետի կոչումների է արժանացել 399 էթնիկ հայ: 

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման մասին

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը սահմանվել է 1938.թ-ի դեկտեմբերի 27-ին: Այն շնորհվել է անհատներին` տնտեսական և մշակութային զարգացման ոլորտում բացառիկ ծառայությունների համար: Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսը պարգևատրվել է Լենինի շքանշանով և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով, իսկ 1940 թվականից՝ հատուկ շքանշանով ՝ «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալով: 

0 герои вов советизация

Հիշում ենք 

Ժամանակակից Հայաստանի տարածքում խնամքով պահվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների ինը հուշարձան: Հանրապետության պետական ​​և հասարակական կազմակերպությունները, հանրապետության ռազմահայրենասիրական միությունները պաշտպանում և ուշադիր հետևում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ քաջաբար պայքարած և նահատակված զինվորների հազարավոր գերեզմաններին և հանրապետության բոլոր բնակավայրերում և խոշոր քաղաքներում կանգնեցված գրեթե 600 հուշարձաններին, կիսանդրիներին և կոթողներին: 

Հայաստանում փողոցները, պողոտաները, դպրոցները, զբոսայգիները, պուրակները կրում են պատերազմի լեգենդար հերոսների անունները: 1967 թ.-ին, ի պատիվ ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրվեց «Մայր Հայաստան» վեհաշուք հուշարձանը՝ ՀՀ ՊՆ ռազմական թանգարանով: Այնտեղ կա նաև «Հերոսների ծառուղի» և Անհայտ զինվորի գերեզմանը` անմար կրակով: Հայաստանի ժողովուրդը հիշում և պատվում է իր բոլոր հերոսներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում