ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է Հայաստանի մայրաքաղաքը դիմակայում կորոնավիրուսի տարածմանը՝ կոչ անելով տանը մնալ և լքել այն միայն խիսկ անհրաժեշտության դեպքում:
Ներկայացվում է փողոցում տիրող իրավիճակը, արտակարգ դրության խստացումը վերահսկող ոստիկանության աշխատանքը, խանութներում ախտահանման աշխատանքները և սննդի առաքման ծառայությունները:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուլու նպատակով: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24-ի 23:59-ից, մարտի 31-ի, 23:59-ը գործում են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ:
Մարտի 28-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է COVID-19 վարակման 407 դեպք: 30 մարդ բուժվել է, մեկ հիվանդ՝ մահացել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում