ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
Загружается новость ...
"Право"
«Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` ՀՀ ոստիկանությունըկոչ է անում չգնալ օդանավակայան։-0-