ՀՀ ոստիկանությունում կորոնավիրուսի թեստեր են անցկացվել․ հայտնի են դրանց արդյունքները

23.03.2020, 20:09
ՀՀ ոստիկանության աշխատակցները կորոնավիրուսի թեստեր են հանձնել․ հայտնի են դրանց արդյունքները
ՀՀ ոստիկանությունում կորոնավիրուսի թեստեր են անցկացվել․ հայտնի են դրանց արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի թեստեր են անցկացվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների շրջանում, երկուշաբթի Միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
«Կան ոստիկաններ, որոնք անցել են կորոնավիրուսի թեստ, բարեբախտաբար, ոչինչ չկա, հաստատված դեպքեր չկան: Մեկ ոստիկան իր ընտանիքի հետ պարզապես Ծաղկաձորում վերահսկողության տակ է գտնվում», - ասաց Մհերյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ կան ինքնամեկուսացված ոստիկաններ, նրանք քիչ են, սակայն նա հրաժարվեց հստակ թվեր նշել:

Ախտահանման և հատուկ միջոցներ

Մhերյանը շեշտեց, որ ոստիկանության մեքենաները և բոլոր անհրաժեշտ տարածքները պարբերաբար ախտահանվում են, բաժանմունքի աշխատակիցներից պահանջվում է օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ (հագուստ), որոնք, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են բժշկական բաժանմունքի կողմից:

Մհերյանը նաև նշել է, որ հակահամաճարակաբանական կանոնների պահպանման գործընթացը կազմակերպվել է ոստիկանության ողջ համակարգում: Ըստ նրա, ամեն առավոտ անձնակազմը ստուգվում է, իսկ բարձր ջերմաստիճան հայտնաբերելու դեպքում աշխատակցին ուղարկվում է բժշկական բաժանմունք և, անհրաժեշտության դեպքում՝ ինքնամեկուսացվում:

Փոխոստիկանապետը նաև նշեց, որ ՀՀ ոստիկանության հիվանդանոցում կազմակերպվել է քաղաքացիների՝ կորոնավիրուսից բուժելու գործընթաց: «Այս պահին 59 քաղաքացի, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բուժում է անցնում ոստիկանության հիվանդանոցում», - ասաց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ամբողջովին վերափոխվել է կորոնավիրուսով բուժման համար, սակայն, հետագայում այս վիրուսով վարակվածներից ոմանք բուժվում  են նաև երկրի այլ կլինիկաներում:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Հայաստանում, երկուշաբթի, մարտի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 194 դեպք:

Վարակվածների թվում են՝ Իրանից և Իտալիայից Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից այցելու: Կորոնավիրուսով վարակված երկու հիվանդներ ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից:-0-