ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չեն դիահերձի

30.03.2020, 18:40
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չեն դիահերձի
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չեն դիահերձի
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը կհրաժարվի կորոնավիրուսից մահացածների դիահերձումից, երկուշաբթի ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Բժշկական օգնության և հանրային ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ (66 «կողմ», 16 «դեմ», երկու ձեռնպահ ձայներով) առաջին ընթերցմամբ ընդունեց «Բժշկական օգնության և հանրային ծառայությունների մասին» օրենքում:
«Փոփոխությունները նախատեսում են իրավական կարգավորում դիահերձման հետ կապված, մասնավորապես, առաջարկվում է պաթոֆիզիոլոգիական դիահերձում չկատարել` կորոնավիրուսից հիվանդի մահվան դեպքում », - ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա, նման որոշումը պայմանավորված է նրանով, որ աշխարհում նոր վիրուսի հայտնաբերումից հետո զարգացել է լարված իրավիճակ, դրա տարածման հնարավորությունները, ինչպես նաև դրա ակտիվության տևողությունը ամբողջությամբ չեն ուսումնասիրվել: Հետևաբար, դիահերձումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների:

Նա նաև նշեց, որ Հայաստանում գործող դիահերձման կազմակերպությունները չունեն անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Հենց այդ պատճառով է առաջացել անհրաժեշտություն կորոնավիրուսից մահացածին դիահերձում չանել՝ վիրուսի հետագա տարածման հնարավորությունը բացառելու համար, չնայած այն բանին, որ Առողջապահության նախարարությունը ապահովել է բոլոր պայմանները», - ասաց Ավանեսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ խոսքը գնում է միայն այն դեպքերի մասին, երբ հիվանդը կորոնավիրուսի դրական թեստ է ունեցել, ինչը, ըստ բժիշկների, հանգեցրել է մահվան:

Սահմանափակումները չեն տարածվում վաղաժամ մահվան, հարազատների կասկածների, դժբախտ պատահարների և այլ դեպքերում:

Բացի այդ, կորոնավիրուսից մահվան դեպքում հուղարկավորումները նույնպես անցկացվելու են անվտանգության խստացված պայմաններում: Մասնավորապես, մարմինը կտեղադրվի հատուկ ախտահանված պարկի մեջ կնքված դագաղի մեջ թաղման մասնակիցների վարակի հավանականությունը բացառելու համար:

Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 հաստատված դեպք: 30 մարդ բուժվել է, երեք հիվանդ, ցավոք, մահացել: –0–