ՀՀ–ում կոճապղպեղի գինը կտրուկ աճել է, արդյո՞ք այն արդյունավետ է. ԱՀԿ–ն պարզաբանում է
02.04.2020,
11:18
ՀՀ–ում կոճապղպեղի գինը կտրուկ աճել է, արդյո՞ք այն արդյունավետ է. ԱՀԿ–ն պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում չհավատալ կոճապղպեղի արդյունավետությանը կորոնավիրուսի բուժման ժամանակ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը։
«Կարծում եմ, որ պետք է զգույշ լինել բուժման ավանդական մեթոդների հարցում, որոնց դիմում են մարդիկ իրենց ավելի լավ զգալու համար, օրինակ` մրսածության կամ գրիպի բուժման դեպքում։ Ինչ–որ մեկը նախընտրում է կոճապղպեղ, ոմանք դիմում են հատուկ խոտաբույսերով թեյի օգնությանը։ Այն ամենը, ինչի արդյունքում մարդիկ սկսում են իրենց ավելի լավ զգալ, հույս է ներշնչում և չի սպառնում առողջությանը, իհարկե ունի դրական ազդեցություն», – ասել է նա։
Միաժամանակ Ռայանը կոչ է արել չանել եզրակացություններ այն մասին, որ այդ միջոցներն արդյունավետ են կորոնավիրուսի բուժման ժամանակ։
Վերջին շրջանում Հայաստանում սոցցանցերի օգտատերերը սկսել են բողոքել կոճապղպեղի գնի կտրուկ աճից։ Ըստ հրապարակումների, 1կգ կոճապղպեղի գինը կտրուկ աճել է` 3 հազար դրամից դառնալով մոտ 16 հազար դրամ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խոստացել է ուսումնասիրել իրավիճակն ու հանդես գալ հայտարարությամբ։–0–
Загружается новость ... "Лево"