ՀՀ սահմանային անցակետերում 172 մարդու մոտ կորոնավիրուս է կասկածվել (ՎԻԴԵՈ)
18:44
03 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 3-ի դրությամբ, ՀՀ սահմանային յոթ անցակետերում, արտակարգ դրության շրջանակներում, 172 մարդու մոտ կորոնավիրուս է կասկածվել, նրանք հոսպիտալացվել են, ուրբաթ Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով, հունվարի 24-ից հայկական անցակետերը անցել են ուժեղացված հսկողական ռեժիմի: «Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից անապահով երկրներից եկած քաղաքացիներին տրամադրվում են անհատական հասցեական քարտեր», - ասաց Ավագյանը:
Ըստ նրա, որոշ դեպքերում այդ քարտերը նախապես տրվել են ավիաընկերություններին, որպեսզի ճանապարհին արդեն լրացվեն:
Загружается новость ... "Лево"
«Միաժամանակ, բոլոր անցակետերում իրականացվել են հեռահոր ջերմաչափում և արտաքին զննում: Կորոնավիրուսի ախտանիշների կամ առողջական բողոքների առկայության դեպքում կազմակերպվել է մարդկանց անհապաղ մեկուսացում կամ նրանց հոսպիտալացում», - ասաց նա:
Ինչպես նշել է Ավագյանը, ապրիլի 3-ի դրությամբ լրացվել է 24 հազար 170 հասցեական քարտ, և մարտի 19-ից ի վեր թողարկվել է 11 հազար 895 ինքնամեկուսացման ծանուցագրեր:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 736 դեպք։ 43 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:–0–
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում