ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությւոնը:
Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:
Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։
Загружается новость ... "Лево"
Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:
Նախագահ Սարգսյանը խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Նշենք, որ Հայաստանում մարտի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 1 մարդ առողջացել է։–0–