Գիտնականները նշել են կորոնավիրուսին առավել քիչ հակված արյան խումբը

12.06.2020, 19:29
Հայտնի են կորոնավիրուսին առավել քիչ հակված արյան խումբը
Գիտնականները նշել են կորոնավիրուսին առավել քիչ հակված արյան խումբը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արյան առաջին խումբն ունեցող մարդիկ առավել քիչ են հակված SARS-CоV-2–ով վարակմանը, պարզել են 23andMe գենոմի վերծանման սերվիսի ամերիկացի գիտնականները։

Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են հունիսին ընկերության կայքում, գրում է «Известия»–ն։

Փոձագետները վերլուծել են 750 հազար հաճախորդների տվյալները, որոնցից 10 հազարը վարակվել են կորոնավիրուսով։ Սեռի, քաշի զանգվածի և տարիքի շտկումներից հետո գիտնականները պարզել են, որ արյան առաջին խումբն ունեցող մարդիկ 9–18%–ով ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով։

Загружается новость ... "Лево"

Այսպես, վարակակիրների ընդհանուր թվից միայն 1,3%–ն է ունեցել արյան առաջին խումբ։ Երկրորդ խումբն է ունեցել վարակակիրների 1,4%–ը, և 1,5%–ն ունեցել է արյան երրորդ և չորրորդ խմբերը։

Բացի այդ, մասնագետները վերլուծել են բուժաշխատողներին և վարակվելու ավելի շատ ռիսկ ունեցող այլ կատեգորիաներին։ Պարզվել է, որ կորոնավիրուս հայտնաբերվել է արյան առաջին խումբ ունեցող մարդկանց 3,2%–ի մոտ, երկրորդ խումբն ունեցողների 3,9%–ի, երրորդ խումբն ունեցող 4%–ի և չորրորդ խումբն ունեցող 4,1%–ի մոտ։

Այսպիսով, արյան առաջին խումբ ունեցող մարդիկ հիվանդացել են 13–26%–ով ավելի հազվադեպ։

Նման պաշտպանիչ մեխանիզմ ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական ռեզուս ունեցող մարդիկ, նշում է gazeta.ru–ն։

Մասնագետները նշել են, որ վարակման նման ցածր ռիսկ է գրանցվում АВО գենի շնորհիվ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպացի բժիշկներն ու մոլեկուլյար կենսաբանները բացատրել են COVID-19–ի նկատմամբ արյան երկրորդ խմբի հակվածությունը։ Նրանց խոսքով, ուսումնասիրությունները հաստատել են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, քան երկրորդ խումբ ունեցողները։ Դա, հնարավոր է, կապված է արյան բարձր մակարդելիության հետ։–0–