411.87
4.03
387.24
+16
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները նշել են կորոնավիրուսի միջին գաղտնի շրջանը

12:49
22 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել հիվանդության միջին ինկուբացիոն (գաղտնի) շրջանը, որը տևում է 5,1 օր։

Այս մասին կիրակի տեղեկացրել է Ռոսպոտրեբնադզորը` հղում անելով տվյալների վրա, որոնք ստացվել են Բլումբերգում Ջոն Հոփքինսի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«SARS-CoV-2 կորոնավիրուսից առաջացած ինֆեկցիաների հանրամատչելի տվյալների վերլուծությունը թույլ է տվել գնահատել, որ հիվանդության միջին ինկուբացիոն շրջանը տևում է 5,1 օր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Նշվում է նաև, որ ավելի քան 97% վարակակիրների մոտ հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս վարակվելուց 11,5 օր հետո, ինչը հաստատում է, որ անհրաժեշտ է սահմանել 14–օրյա կարանտին կորոնավիրուսի կասկած ունեցող անձանց համար։ Միաժամանակ նշվում է, որ 10 հազար մարդուց միայն 101–ի մոտ են ախտանիշներն ի հայտ գալիս կարանտինից դուրս գալուց հետո։

Ռոսպոտրեբնադզորը նաև տեղեկացնում է, որ այս տվյալները համընկնում են ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հետ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարտի 22–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք, 2 մարդ առողջացել է։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով