Գիտնականները նշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսն առավել ակտիվ է և նրա կենսունակությունը տարբեր մակերևույթներին
30.03.2020,
12:33
Թուղթ, հագուստ, ապակի. գիտնականները նշել են կորոնավիրուսի կենսունակությունը տարբեր մակերևույթներին
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նոր կորոնավիրուսն առավել ակտիվ է զրոյից բարձր մոտ 4 աստիճան Ցելսիուսսի պայմաններում և կորցնում է իր ուժը շոգերին։ Նման եզրակացություն են եկել Հոնկոնգի համալսարանի գիտնականները, որոնց եզրակացությունները հրապարակվել են medRxiv.org բժշկական ուսումնասիրությունների պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Վիրուսը շատ կայուն է 4 աստիճանի պայմաններու, սակայն զգայուն է շոգի նկատմամբ», – նշվում է նյութում։
Այսպես, 4 աստիճանի դեպքում վարակը կարող է գոյատևել ավելի քան երկու շաբաթ, իսկ մինչև 70 աստիճանի պայմաններում մահանում է 5 րոպեում։
Զեկույցում ներկայացված աղյուսակի համաձայն, եթե ջերմաստիճանը 22 աստիճան է, կորոնավիրուսն ակտիվ է առնվազն երկու շաբաթ, 37 աստիճանի պայմաններում` ամենաշատը երկու օր, իսկ 56 աստիճանի պայմաններում` առնվազն կես ժամ։
Գիտնականները նաև պարզել են վիրուսի կենսունակությունը տարբեր մակերևույթների վրա։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ վիրուսը բժշկական դիմակների արտաքին հատվածում կարող է գոյատևել առնվազն 1 շաբաթ (սենյակային ջերմաստիճանում և 65% հարաբերական խոնավության պայմաններում)։
Թվթի վրա կորոնավիրուսը պահպանվում է առնվազն 3 ժամ, փայտի և կտորի վրա` առնվազն 2 օր, ապակու վրա` 4 օրից պակաս, չժանգոտող մետաղի և պլաստմասի վրա` 1 շաբաթից ոչ ավել, վկայում են ուսումնասիրության արդյունքները։–0–

Загружается новость ... "Лево"