Ֆրանսիացի բժիշկը նշել է կորոնավիրուսի ծանր տեսակի և մահացու ելքերի պատճառը

19.04.2020, 18:28
Ֆրանսիացի բժիշկը նշել է կորոնավիրուսի ծանր տեսակի և մահացու ելքերի պատճառը
Ֆրանսիացի բժիշկը նշել է կորոնավիրուսի ծանր տեսակի և մահացու ելքերի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռիսկի խմբում չներառվող պացիենտների մոտ կորոնավիրուսի ծանր տեսակի պատճառը գենետիկ հակվածությունն է։ Այս մասին նշել է ֆրանսիացի իմունոլոգ Ժան–Լորան Կազանովան Le Monde–ին տված հարցազրույցում, հաղորդում է profile.ru–ն։

Բժիշկը նշել է, որ հիվանդության ծանր տեսակներ, ինչպես նաև մահացու ելքեր գրանցվել են անգամ երեխաների և համեմատաբար երիտասարդ մարդկանց մոտ։

«Այսինքն, խոսքն այստեղ ռիսկի երկու գլխավոր գործոնների` բարձր տարիքի ու քրոնիկ հիվանդությունների մասին չէ», – նշել է Կազանովան։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, այս անհասկանալի դեպքերի պատճառը գենետիկ գործոններն են, որոնք ազդում են վիրուսի նկատմամբ օրգանիզմի արձագանքի վրա։

Իմունոլոգը պարզաբանել է, որ մարդու գեներում կարող է լինել խոցելիություն ինֆեկցիայի նկատմամբ, որը ոչ մի կերպ չի դրսևորվել մինչև վիրուսի հետ կոնտակտը։ Սակայն արդյունքում այն հանգեցնում է հիվանդացության ծանր տեսակին` ընդհուպ մինչև մահ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուս գիտնականներն ավարտել են թեստ–համակարգի աշխատանքը, որը թույլ է տալիս բացահայտել մարդու մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայությունը։ Հիմա անկախ լաբորատորիաներում պետք է սկսվեն թեստերի կլինիկական փորձարկումները։ Հաջողության դեպքում կգործարկվի գրանցման ընթացակարգը, որը հիմա դյուրացվել է։–0–