Կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ռիսկը կարող է կախված լինել արյան խմբից
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչու՞ոմանք Covid-19–ը տանում են անախտանիշ, իսկ մյուսները` ծանր ձևով, որը կարող է հանգեցնել մահվան։
Եվրոպական վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Covid-19–ի ծանր ձևով հիվանդանալու ռիսկը կարող է կախված լինել վարակված պացիենտի արյան խմբից, գրում է mk.ru–ն։
Ուսումնասիրելով եվրոպացի հազարավոր պացիենտների` գիտնականները եկել են այն եզրակացության, որ արյան А խումբ (II խումբ) ունեցողները ենթարկված են ծանր ձևով հիվանդանալու ավելի մեծ ռիսկի, այն դեպքում, երբ արյան 0 խումբ (I խումբ) ունեցող անձանց վարակման ռիսկն ավելի ցածր է։
Եվրոպական ուսումնասիրությունը հրապարակվել է «Նոր Անգլիայի միջազգային ամսագրում»։ Այն բացարձակ ապացույց չէ արյան խմբի և հիվանդության ընթացքի ձև միջև կապի հարցում, սակայն նման կապի հնարավորությունը քննարկվել է ավելի վաղ Չինաստանոմ անցկացված ուսումնասիրության ժամանակ։
Նոր ուսումնասիրության մեջ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի և եվրոպական այլ երկրների գիտնականներն ուսումնասիրել և համեմատել են կորոնավիրուսի ծանր ձևով վարակված մոտ 2000 պացիենտների տվյալները մի քանի հազար վարակված պացիենտների տվյալների հետ, որոնց մոտ կորոնավիրուսն անցել է անախտանիշ կամ նրանք մի փոքր վատառողջ են եղել։
«Հիմնվելով ստացված տվյալների վրա` գիտնականները ենթադրել են, որ արյան 0 խումբն ունեցող պացիենտների օրգանիզմն ի վիճակի որպես օտարածին մարմին ավելի լավ ընկալել սպիտակուցները, ինչպես օրինակ վիրուսների մակերեսին գտնվող սպիտակուցները», – հայտարարել է Արյան և ոսկրածուծի փոխպատվաստման միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Մերի Գորովիցը։–0–

