Կորոնավիրուսի նոր ախտանիշ է հայտնաբերվել

01.05.2020, 21:06
Բացահայտվել է կորոնավիրուսի նոր ախտանիշ
Կորոնավիրուսի նոր ախտանիշ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի Կոմունարկայի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն նշել է կորոնավիրուսի նոր աշխատանիշ։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, վարակվածների հիմնական մասի մոտ նկատվում է ցանավորում ձեռքերին և որովայնին։

Ինչպես հաղորդում է lenta.ru–ն, հղում անելով «Говорит Москва» ռադիոկայանին, Պրոցենկոն կարևորել է ինքնամեկուսացման պահպանումը, հակառակ դեպքում մայիսյան տոները «կդառնան հիվանդացության պայթյունի պատճառ»։

Ջոն Հոփքինսի համալսարանի նախագծի տվյալներով, մայիսի 1–ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3 257 520 մարդ։ Համավարակի սկզբից մահացել է 233 405 մարդ, առողջացել է 1 014 809 մարդ։–0–