Չինացի գիտնականները COVID–19–ի նոր բարդացում են պարզել

11.07.2020, 21:47
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են նոր բարդացում, որը կարող է առաջանալ կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ
Չինացի գիտնականները COVID–19–ի նոր բարդացում են պարզել
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են նոր բարդացում, որը կարող է առաջանալ կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ։ Խոսքը իմունիտետի հետ կապված խնդիրների մասին է։

Загружается новость ... "Лево"

Գիտնականները կատարել են ուսումնասիրություն 55 մարդկանց շրջանում և պարզել են, որ հիվանդությունից հետո 4–11 շաբաթ անց նրանց արյան մեջ փոխվել է իմունային բջիջների քանակը, ինչպես նաև տեղի է ունեցել լիմֆոցիտների ֆենոտիպիկ փոփոխություն։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է վկայել լիմֆոցիտների վրա պաթոգենի զգալի ազդեցության մասին, գրում է medikforum.ru-ն` հղում անելով «Аргументы и факты»–ին։

Ավելի վաղ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլոչկովը «Известия» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ վարակվելու ժամանակ մարդու օրգանիզմում տեղի է ունենում «լիմֆոցիտների ընդարձակում» կամ մեծ քանակությամբ բջիջների ակտիվացում։ Սակայն դրանք երկար չեն ապրում, հենց այդ պատճառով անալիզներում կարելի է նկատել լիմֆոցիտների քանակի լուրջ տատանումներ։–0–