Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է բոլոր չվերթները մինչև մայիսի 15-ը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև մայիսի 15 բոլոր չվերթները՝ Արտակարգ ռեժիմի երկարաձգմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Ինչպես նշել է Արմենիա ավիաընկերությունը, չեղյալ հայտարարված թռիչքների բոլոր ուղևորներին կտրամադրվի չօգտագործված տոմսի գումարի համար վաուչեր, որը ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1039 հաստատված դեպք։ Բուժվել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–