Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում

28.06.2021, 18:45
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այս սննդակարգը լավագույններից մեկն է, այն հավանության է արժանացել բազմաթիվ մարդկանց կողմից։

Պետք է ուտել միևնույն նախաճաշը 15 օր, այն բաղկացած է 1 պտուղից (նարինջ, տանձ, դեղձ, սեխ , ձմերուկ, առանց բանան և խաղող), չորահացից, մեկ բաժակ սուրճից կամ թեյից, բայց առանց շաքարավազ, գրում է fithacker.ru–ն։

Եվ այսպես...

Օր առաջին

Ճաշ  – 1 նարինջ, 1 խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ

Ընթրիք  – 2 լոլիկ, 2 խաշած ձու , 1 վարունգ, 2 չորահաց

Օր երկրորդ

Ճաշ  – 1 նարինջ, 1 խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ

Ընթրիք – 150 գրամ եփած տավարի միս, 1 լոլիկ, 1 նարինջ, 1 բաժակ թեյ կամ սուրճ առանց շաքարավազի

Օր երրորդ

Ճաշ – 1 նարինջ, 1 խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ, 1 վարունգ

Ընթրիք – 150 գրամ եփած տավարի միս, 1 նարինջ, 1 չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ առանց շաքարավազի

Օր չորրորդ

Ճաշ  – 400 գրամ պանիր, 1 լոլիկ, 1 չորահաց

Ընթրիք – 150 գրամ եփած տավարի միս, 2 լոլիկ, 1 խնձոր, 1 չորահաց

Օր հինգերորդ

Ճաշ  – 300 գրամ եփած ձուկ, 1 լոլիկ, 1 չորահաց

Ընթրիք  – 250 գրամ եփած բանջարեղեն (գազար, ոլոռ, կարտոֆիլ), 1 եփած ձու, 1 չորահաց

Այս սննդակարգին անհրաժեշտ է հետևել 5 օր` միաժամանակ չօգտագործելով ալկոհոլ։ 5 օրից դու կկորցնեք 2–5 կգ։ Երկու օր ընդմիջումից հետո հարկավոր է կրկնել դիետան 3 անգամ (5 օր+2 օր ընդմիջում), և դուք կկորցնեք 15 կգ։ Դուք չեք հավաքի կորցրած քաշը, եթե հետևեք ճիշտ սննդակարգի, բացի ամեն երկուշաբթիից։

Հարկավոր է պահպանել հետևյալ սննդակարգն ամեն երկուշաբթի

Նախաճաշ – 1 բաժակ կիտրոնի հյութ առանց շաքարավազի

Ճաշ  – 1 խնձոր, 1 չորահաց

Ընթրիք – 1 խաշած ձու, 1 լոլիկ, 1 չորահաց

Այս բոլոր մթերքները կարելի է ուտել տաք կամ սառը վիճակում, սակայն շատ կարևոր է, որպեսզի դուք դրանք ընդունեք ճիշտ հերթականությամբ և բաց չթողնեք դրանցից ոչ մեկը։Առողջ եղեք։–0–