Ամերիկացի գիտնականները հակամարմին են գտել, որը 100%–ով պաշտպանում է բջիջները կորոնավիրուսից

17.05.2020, 11:56
Ամերիկացի գիտնականները հակամարմին են հայտնաբերել, որը 100%–ով պաշտպանում է բջիջները կորոնավիրուսից
Ամերիկացի գիտնականները հակամարմին են գտել, որը 100%–ով պաշտպանում է բջիջները կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Sorrento Therapeutics ամերիկյան բիոդեղագործական ընկերությունը հայտարարել է, որ ընկերության գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հակամարմինների տեսակ, որոնք ամբողջությամբ պաշտպանում են մարդու բջիջները կորոնավիրուսի ներթափանցումից և դուրս են հանում այն օրգանիզմից 4 օրում։

Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Հենրի Ջին ուրբաթ Fox News Channel հեռուստաալիքին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Գիտնականի խոսքով, STI-1499 ի վիճակի է «100%–ով ճնշել» կորոնավիրուսը։ Այն կարող է կիրառվել պատվաստանյութի` շուկայում հայտնվելուց մի քանի ամիս վաղ։

Загружается новость ... "Лево"

«Ուզում ենք ընդգծել, որ բուժման մեթոդ կա։ Ունենք լուծում, որն աշխատում է 100%–ով։ Եթե ձեր օրգանիզմում կա վիրուսի գործողությունը չեզոքացնող հակամարմին, ապա այլևս պետք չէ պահպանել անվտանգ հեռավորություն», – ասել է նա։

Ջիի խոսքով, ընկերության գիտնականները նախորդ տասնամյակի ընթացքում հայտնաբերել և ուսումնասիրել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից ընտրվել էր հավաստի համարվող մի քանի հարյուր հակամարմին։ Տասնյակ հակամարմիններ կարողացել են տարբեր կերպ արդյունավետորեն արգելափակել կորոնավիրուսի ներթափանցումը մարդու և այլ կաթնասունների թոքերի բջիջներ` օգտագործելով ACE2 սպիտակուցի մոլեկուլները։ Իսկ STI-1499–ը անում է դա արդյունավետորեն բոլոր դեպքերում։

«Երբ հակամարմինը թույլ չի տալիս վիրուսին ներթափանցել մարդու օրգանիզմի բջիջ, ապա վիրուսը մահանում է։ Եթե նրանք չեն կարողանում ներթափանցել բջիջ, ապա ի վիճակի չեն վերարտադրվել», – պարզաբանել է գիտնականը։

Նրա խոսքով, STI-1499–ը 4 օրում դուրս է հանում կորոնավիրուսն օրգանիզմից առանց որևէ կողմնակի ազդեցության։  

Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ է անում դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ–ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,45մլն դեպք, մահացել է 88 211 մարդ, առողջացել է 250 747–ը։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 մլն մարդ, ավելի քան 300 հազարը մահացել է։–0–