ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի մահվան մասին

06.05.2020, 11:25
ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի մահվան մասին
ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի մահվան մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․  Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-