412.18
4.03
387.5
+24
Եղանակը Երևանում
Հայ

ԱՀԿ–ն նշել է կորոնավիրուսի տարածման գլխավոր մեղավորներին

21:03
31 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի զգուշացրել է, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման բռնկումներ են առաջացել այն պատճառով, որ երիտասարդները «խախտել են զգոնությունը»։

«Երիտասարդներն անպարտելի չեն», – առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը, հաղորդում է medikforum.ru–ն։

Չնայած համավարակը, որի հետևանքով վարակվել է ավելի քան 17մլն մարդ և մահացել է մոտ 670 հազարը, անհամեմատելի կերպով ազդել է տարեցների և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ «երիտասարդները ևս ռիսկի տակ են»։

Загружается новость ... "Лево"

«Երիտասարդները կարող են վարակվել, կարող են մահանալ, կարող են փոխանցել վիրուսը», – ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսը սանձելու փորձի ժամանակ հիմնական խնդիրը պետք է լինի «համոզել երիտասարդներին, որ նրանք նույնպես ենթարկվում են ռիսկի»։

«Երիտասարդները պետք է նույնպես զգույշ լինեն, որպեսզի պաշտպանեն իրենց և մյուսներին», – ընդգծել է նա։

ԱՀԿ–ի կորոնավիրուսի գծով տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովեն իր հերթին նշել է, որ բազմաթիվ երկրների գիշերային ակումբները դարձել են վիրուսի փոխանցման պատճառ։

ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանը նշել է, որ մինչև հիմա շատ քիչ բան է հայտնի կորոնավիրուսի նույնիսկ ամենաթեթև ձևերի երկարաժամկետ հետևանքների մասին։

«Այս հիվանդությունը կարող է լինել թեթև, չափավոր, ախտահարել բազմաթիվ օրգաններ։ Մենք պարզապես չգիտենք, թե ինչպիսին կլինի վարակի երկարաժամկետ ազդեցությունը», – նշել է Ռայանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով