ԱՀԿ–ն նշել է COVID-19 պատվաստանյութի ստեղծման ամենավերջին ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կստեղծվի ուշ շուտ, քան 12 ամիս հետո։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին նախօրեին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՀԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը` մեկնաբանելով կազմակերպության հրապարակած տեղեկատվությունը պատվաստանյութերի փորձարկումների մասին։
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ առավել հավանական է, որ կպահանջվի առնվազն 12 ամիս։ Իսկապես չենք կարող ակնկալել, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 12 ամսից ավելի վաղ ժամկետում կամ ավել երկար», – նշել է նա։
Հարիսը պարզաբանել է, որ պատվաստանյութի մշակման ժամանակ պահանջվում է ինչպես դրա արդյունավետության «կոնցեպտուալ ապացույց», այնպես էլ ապացույց պացիենտների անվտանգության հարցում։
«Պետք է վստահ լինել, որ պատվաստանյութը չունի ոչ միայն շտապ բացասական և կողմնակի ազդեցություն, այլև այն անվտանգ է երկարաժամկետ կտրվածքում», – նշել է նա։
Նրա խոսքով, պետք է ուսումնասիրել նաև «իմունային պրոֆիլը», և պատվաստանյութի անվտանգությունն ուսումնասիրելու համար կպահանջվի մի քանի փուլ։
Ավելի վաղ ԱՀԿ–ն բազմիցս հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար կպահանջվի մոտավորապես 12–18 ամիս, և այս տարի այն հաստատ չի ստեղծվի։–0–

