410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները

18:55
25 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին։

Մեխակի քիմիական կազմը շատ մեծ է։ Դրա օգտակար հատկությունները բացատրվում են վիտամինների, հանքանյութերի և եթերային յուղերի մեծ պարունակությամբ։

Загружается новость ... "Лево"

Մեխակի կոկոնները պարունակում են` А պրովիտամին (բետա կարոտին), В խմբի վիտամիններ (В1, В2, В3 կամ РР, В4, В6, В9), С վիտամին (ասկորբինաթթու), Е վիտամին (տոկոֆերոլ) և К վիտամին (ֆիլոհինոն)։ Մեխակը պարունակում է օգտակար հանքանյութեր` կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, սելեն, ցինկ։
Մեխակը պարունակում է նաև Օմեգա-3 և Օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ։ 
Մեկ կոկոնի 20 %–ը կազմում է էվգենոլ, կարիոֆիլեն, իլանգեն բուրանյութեր պարունակող եթերայուղը։

Զարմանալի չէ, որ մեխակը դեղամիջոց կարող է լինել, ահա դրա 8 բուժիչ հատկությունները, գրում է fithacker.ru–ն։ 

1. մանրէազերծ
2. հակահելմինտային (ճճվաթափ);
3. հակասնկային;
4. ցավազրկող;
5. սպազմալիտիկ;
6. վերքը լավացնող;
7. փքումներից ազատող (մետեորիզմի ժամանակ);
8. հակաքաղցկեղային

Մեխակն օգտագործում են հաստ աղու բորոբոքման, մետեորիզմի, ուղիղ աղու, լյարդի հիվանդությունների բուժման համար։

Այս համեմունքը կարող է հանել ատամնացավը, բարերար ազդեցություն է գործում լնդերի վրա, կիրառվում է գինգիվիտի և պարոդոնտիտի ժամանակ։ Չոր կոկոնները մաստակի հիանալի այլընտրանք է, քանի որ չեզոքացնում է վնասակար մանրէները և վերացնում բերանի տհաճ հոտը։ 

Մեխակը նաև պայքարում է քաղցկեղածին բջիջների բազմացման դեմ։ Դա ցույց են տվել հետազոտողների վերջին ուսումնասիրությունները։

Շատ կարևոր հարց է մեխակի ընտրությունը, քանի որ դրանից է կախված դրա օգտակարությունը։ Շատ չոր կոկոնը վկայում է եթերայուղերի բացակայության մասին։ Երբ կոկոնը գցում ես ջրի մեջ, այն պետք է ուղղահայաց դիրք ընդունի, ոտիկով դեպի ներքև կամ էլ իջնի բաժակի հատակը։ Եթե այն հորիզոնական պառկած է ջրի երեսին, ապա դրանում եթերայուղեր չկան, հետևաբար այդպիսի մեխակը բուժիչ նպատակների համար պիտանի չէ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով