Հայտնի է, թե որքան է պահպանվում կորոնավիրուսը մակերեսների վրա

13.05.2020, 17:05
Հայտնի է, թե որքան է պահպանվում կորոնավիրուսը մակերեսների վրա
Հայտնի է, թե որքան է պահպանվում կորոնավիրուսը մակերեսների վրա

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսը կայուն է շրջակա միջավայրում և կարող է պահպանվել մակերեսների վրա մինչև 72 ժամ, նշել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Загружается новость ... "Лево"

«Այսօր արդեն ցուցադրված և լրացուցիչ ապացուցված է, որ վիրուսը բավականին կայուն է շրջակա միջավայրում։ Այն պահպանվում է մակերեսների վրա մինչև 72 ժամ», – ասել է Պոպովան, հաղորդում է ՌԲԿ–ն։

Նրա խոսքով, սրա հետ է կապված ախտահանման միջոցների ուժեղացման պահանջը, որն ամրագրված է նոր մեթոդաբանական խորհուրդներում։

Մայիսի սկզբին Պոպովան նշել էր, որ անհնար է ամբողջությամբ դադարեցնել կորոնավիրուսի տարածումն` անկախ այնի բանից, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նրա խոսքով, Ռուսաստանի բնակիչները պետք է սովորեն ապրել նոր պայմաններում` վիրուսի ներկայությամբ։–0–